f

Անկախ

Սյունիքի մարզպետի ու նրա ընտանիքի անդամների գործարքները․ «Հետք»


«Հետք»-ը գրում է․ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը 2020թ.-ին գնել է պարտատոմս, որի գինը տարեվերջին կազմել է 60 մլն դրամ: Թե կորոնավիրուսի տարածման շրջանում և պատերազմական իրավիճակում ումից է Մ. Պողոսյանը գնել այդ պարտատոմսը և ինչ նպատակով՝ հայտնի չէ: Մարզպետը հայտարարագրում չի նշել գործարքի մյուս մասնակցի տվյալները: Համապատասխան սյունակում գծիկ է դրել, ինչը համակարգն ընդունել է որպես տվյալ և ընդունել է հայտարարագիրը, մինչդեռ այդ դաշտը պետք է պարտադիր լրացվեր: 

Նշենք, որ պարտատոմսը պարտքային արժեթուղթ է, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը՝ նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք։ Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաև ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունքներ։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020թ. գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր: Մ. Պողոսյանը պաշտոնում նշանակվել է 2020թ. դեկտեմբերի 8-ին, սակայն պաշտոնը ստանձնել է դեկտեմբերի 9-ին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում նոր-նոր են հրապարակվում պաշտոնյաների տարեկան հայտարարագրերը: 2020թ. հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է 2021թ. մայիսի 31-ը:

Ըստ հայտարարագրի՝ Մելիքսեթ Պողոսյանն ունի 7 միավոր անշարժ գույք՝ առանձնատուն, շենք-շինություններ և հողամաս Գորիս համայնքում, ինչպես նաև 2 միավոր հողամաս՝ Տեղ համայնքում:

Մարզպետը հայտարարագրել է նաև 4 ավտոմեքենա՝ TOYOTA, MITSUBISHI, URAL և GAZ մակնիշի: Վերջինը ձեռք է բերել 2020թ.-ին, մյուս ավտոմեքենաները՝ 2013 և 2017 թվականներին:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Մ. Պողոսյանը 2020թ. վերջին կանխիկ ունեցել է 20 մլն դրամ, իսկ բանկային հաշիվներում՝ մոտ 1 մլն դրամ:

Որպես եկամուտ հայտարարագրել է Պաշտպանության նախարարությունից ստացած 1 մլն 927 հազար դրամ կենսաթոշակն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած 1 մլն 72 հազար դրամ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները: Մարզպետը չի հայտարարագրել Սյունիքի մարզպետարանից ստացած 2020թ. դեկտեմբեր ամսվա աշխատավարձը:

Պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք Սյունիքի մարզպետարան: Ընդունարանի աշխատակցուհին լսեց հարցը, այնուհետև փոխանցեց, որ մարզպետը զբաղված է, չի կարող խոսել:

Մելիքսեթ Պողոսյանի կինը՝ Ալվարդ Պետրոսյանը, համատեղ սեփականության իրավունքով հայտարարագրել է բնակարան Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Իսկ 2020թ.-ին ձեռք է բերել 2012թ. արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա:

Ալվարդ Պետրոսյանը կանխիկ ունեցել է 2 մլն դրամ, իսկ բանկային հաշիվներում՝ 150 հազար դրամ: Մարզպետի կնոջ միակ եկամուտը ստացած կենսաթոշակն է եղել՝ 318 հազար դրամ:

Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, հայտարարագրել է միանձնյա սեփականության իրավունքով պատկանող 10 միավոր անշարժ գույք՝ Գորիս համայնքում: Նշված բոլոր գույքերը հասարակական նշանակության շինություններ են, որոնք, բացի մեկից, գնել է: Հասարակական նշանակության շինություններից մեկը ժառանգություն է:

Պարզվում է 2020թ.-ն գույք ձեռք բերելու համար բարենպաստ է եղել մարզպետի ընտանիքի անդամների համար: Կարեն Պողոսյանը նշված տարում գնել է 2 ավտոմեքենա՝ OPEL և TOYOTA մակնիշների:

Մարզպետի որդին իր բանկային հաշիվներում գումար չի ունեցել, իսկ որպես կանխիկ գումար հայտարարագրել է 30 մլն դրամ: Տարեկան եկամուտը կազմել է մոտ 30 մլն 547 հազար դրամ, որից 30 մլն-ը հայտարարագրել է «այլ եկամուտ», իսկ 547 հազարը՝ «Մելիք Բարխուդար» ՍՊԸ-ից ստացած աշխատավարձ:

Նշենք, որ «Մելիք Բարխուդար» ՍՊԸ-ն, ըստ պետռեգիստրի տվյալների, հիմնադրվել է 2003թ.-ին: Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի սպառողական կոոպերատիվների միության Գորիսի հանրախանութի և Գորիսի շուկայի իրավահաջորդը:

2010թ.-ից ընկերության միակ բաժնետերը մարզպետի որդին է՝ Կարեն Պողոսյանը: Վերջինս նաև ընկերության տնօրենն է: «Մելիք Բարխուդար» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 11 մլն դրամ:

Հարկային մարմնի տեղեկատվական շտեմարանի տվյալների համաձայն՝ «Մելիք Բարխուդար» ՍՊԸ-ն իրականացնում է անշարժ գույքի վարձակալության հետ կապված գործունեություն:

Կարեն Պողոսյանի կինը՝ Լիլիա Մկրտչյանը, «Մելիք Բարխուդար» ՍՊԸ-ում գանձապահ է աշխատում, որտեղից էլ 2020թ.-ին ստացել է 372 հազար դրամ եկամուտ: 1 մլն դրամ էլ «այլ եկամուտ» ստացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հայտարարագրի համաձայն՝ մարզպետի հարսը կանխիկ ունեցել է 3 մլն դրամ, անկանխիկ՝ 106 հազար դրամ: Փոխարենը հայտարարագրել է հանձնած ավանդներ, որը տարվա վերջին կազմել է 69 մլն 398 հազար դրամ:

Մելիքսեթ Պողոսյան Սյունիքի մարզ

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին