Սյունիքից տեղեկացրին, որ Սյունիքը զրկված է համացանցի և բջջային ամեն տեսակի կապից։ Սովորական պայմաններում գուցե դա տեխնիկական խնդիր համարվեր, բայց Սյունիքում ռազմական լարվածության այս պայմաններում մարդիկ խուճապի մեջ են ընկել ու ինչ ասես՝ չեն մտածում։ Լավ, մի պատկան մարմին չկա՞, որ այդ խնդրով մի բան ասի, որ մարդիկ խուճապի չմատնվեն։ Սա պետությու՞ն է, թե՞ անտերության մատնված տարածքային միավոր։