«Յուվենթուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կփոխարինի Զինեդին Զիդանին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում են իսպանական ԶԼՄ-ները: Այս նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի արդեն հաջորդ շաբաթ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կհեռանա ներկայիս ակումբից մրցաշրջանի ավարտին:
Ալեգրին 2019 թվականից առանց աշխատանքի է։ Մասնագետի վերջին ակումբը «Յուվենթուսն» էր։