f

Անկախ

Նիկոլը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գաղտնի բանակցությունների մեջ է՝ շրջանցելով Ռուսաստանին. նա երեկ տեղեկացրել է՝ պատրաստ է ստորագրել Հայաստանի կապիտուլյացիայի նոր փաստաթուղթ. Միքայել Մինասյան


Նիկոլը երեկ տեղեկացրել է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի կապիտուլյացիայի նոր փաստաթուղթ, որն ունի մեկ նախապայման. թշնամու զորքը գոնե մինչև ընտրություն հետ քաշվի, որպեսզի ինքը կարողանա նորից գռզոյանման թալանչիների հետ ձեռք ձեռքի բռնած երգի «30 տարվա մասին» թշվառների սիրելի երգը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Թշնամու զորքը 13 օր է Հայաստանի տարածքում է և դա, ըստ էության, ոչ ոքի չի խանգարում, նեղություն չի տալիս, ոչ ոքի ազգային արժանապատվությունը չի խոցում, անվտանգության սպառնալիք չի դիտարկվում: Կրկնում եմ՝ ոչ մեկի։ 

Հայաստանում ամեն ինչ ընկալվում է նորմալ և ամեն ինչ նորմալ է: Եթե այդպես չլիներ, գոնե, մեղմ ասած, անհամաձայնություն կդրսևորվեր, իսկ թե ինչ էր լինում Հայաստանում մինչև 2018թ., երբ կտրում էին 1 ծառ, փակում էին 1 առու կամ կառուցում էին 1 գես, բոլորն են հիշում: Եվ դա նորմալ էր, իսկ հիմա «նորմալը» լռությունն է:

Երկիրը շարունակում է բնականոն ռիթմով ապրել և ինքնամոռաց շարժվել դեպի ընտրություն։ Բայց կա մեկը, ով թեթև անհարմարություն է զգում իր իսկ ստեղծած իրավիճակից։ Խոսքը Նիկոլի մասին է, որովհետև դժվար է քարոզարշավ անել, զզվելի ձայնով ղժղժալ «թալանի», Մոնումետնի տների մասին, երբ երկիրը զավթված է թշնամու կողմից, իսկ անվտանգության պատասխանատուն դու ես։ Նիկոլը վերջին անգամ քարոզարշավ արել է մայիսի 9-ին, իսկ դա իր համար մահացու է, քանի որ ժամանակն աշխատում է հենց իր դեմ։

Ի՞նչ էր նա փորձում անել, որ չստացվեց։

Հերթական անգամ գաղտնի, ժողովրդի մեջքի հետևում պատրաստվում էր ստորագրել դավաճանական նոր փաստաթուղթ, որի արդյունքում Հայաստանը հրաժարվում է Արցախից, թշնամուն է  հանձնվում Հայաստանից նոր տարածքներ, ինչի դիմաց Ադրբեջանը հանում է զորքերը Սյունիքից ու Գեղարքունիքից։ 

Դրա համար պատրաստ էր ամեն ինչ. փաստաթուղթը, պայմանավորվածությունները, նախաստորագրությունը, ադրբեջանական քարոզչամեքենան փաստաթղթի ստորագրման կապակցությամբ նույնիսկ Ալիևի մամուլի ասուլիսի մասին էր հաղորդում։ Պլանը տապալվեց, գոնե թե մինչ այս պահը, բայց քարոզարշավը սպասել չի կարող։

Նիկոլը հիմա էլ ավելի է իջեցրել նշաձողն ու երեկ տեղեկացրել է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի կապիտուլյացիայի նոր փաստաթուղթ, որն ունի մեկ նախապայման. թշնամու զորքը գոնե մինչև ընտրություն հետ քաշվի, որպեսզի ինքը կարողանա նորից գռզոյանման թալանչիների  հետ ձեռք ձեռքի բռնած երգի «30 տարվա մասին» թշվառների սիրելի երգը: Հատկապես, որ դիմադրություն առանձնապես չկա, բոլորը համակերպվել են, Նիկոլի ընտանիքի քավորի եղբայրն էլ բառացի ասաց Տավուշից հանձնվելիքի մասին ու դեռ շնչում է։  Իսկ վերահաս արհավիրքի մասին բոլորը լուռ են։

Հ.Գ. Նիկոլը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գաղտնի, սեպարատ բանակցությունների մեջ է՝ շրջանցելով ու փաստի առաջ կանգնեցնելով Ռուսաստանին:

Հ.Գ.Գ. Ինչ վերաբերում է 100 % հայանպաստ փաստաթղթի մասին հեքիաթին՝ փաստորեն, Ադրբեջանը զորք է մտցրել Հայաստան, որպեսզի ստիպի Նիկոլին ստորագրել այդ 100%  հայանպաստ փաստաթուղթը և սպառնում է, որ միայն այդ պարագայում կհանի զորքը։

Վարագույր»:

Միքայել Մինասյան ՖԲ Գրառում

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին