f

Անկախ

Ռուբեն Ասատրյան. «Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարելը հայրենասիրության դրսևորում է»


Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը։
Այս տարվա փառատոնի շրջանակներում տեղի ունեցան բաղմաթիվ պրեմիերաներ, երկարամյա դադարից հետո մեծ բեմից հնչեցին Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, Ադամ Խուդոյանի, Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները։

Փակման գալա համերգը մեկնարկեց Հայկ Բոյաջյանի Թավջութակի եռամաս կոնցերտի պրեմիերայով։ Փարիզում ծնված կոմպոզիտորը Թավջութակի իր կոնցերտի մասին ասել է. «Իմ եռամաս թավջութակի կոնցերտն իր խորքում մի քանի տարրերի միաձուլում է: Դրանք սկիզբ են առնում իմ կյանքի մշակութային արմատներից ես նախևառաջ ծագումով հայ եմ, ապա ֆրանսիացի եմ՝ ըստ ծննդավայրի, և արգենտինացի՝ իմ անձի ձևավորման առումով, քանի որ պատանեկությունս անցել է Բուենոս Այրեսի արվարձանում: Դրանից հետո միայն՝ քսաներկու տարեկանից ապրել եմ ԱՄՆ-ում: Այս ազդեցություններից է մշտապես հղկվել իմ երաժշտական լեզուն: Իմ ստեղծագործությունների մեծ մասում արևելյան ու արևմտյան ավանդույթները փոխակերպվում են այնպիսի երաժշտական լեզվի, որ բնորոշ է հենց իմ ներաշխարհին»։

Փառատոնի փակման երեկոյի ընթացքում հնչեց նաև Ադամ Խուդոյանի Թավջութակի թիվ 2 կոնցերտը, որը հայ կոմպոզիտորական դպրոցի ամենադրամատիկ կոնցերտներից մեկն է։ 

 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ հնչեցրեց Մարտին Ուլիխանյանի «Լամենտո» ստեղծագործությունը թավջութակի և լարային նվագախմբի համար, որը նվիրված է Արցախյան պատերազմում նահատակված հերոսների մայրերին։

Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ թավջութակահար Արամ Թալալյանը։ 

Համերգային ծրագիրն ամփոփվեց ևս մեկ պրեմիերայով. հնչեց անվանի կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաևի «Ալպիական դիմակահանդես» սիմֆոնիկ պատկերը, որը հեղինակը գրել է երեք տարի առաջ։ 

Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։ Դիրիժորը, խոսելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նշանակության մասին, շեշտեց, որ այն մեծ դեր է կատարում մեր մշակութային կյանքում։ Պարոն Ասատրյանը նշեց, որ խորհրդային տարիներին բոլոր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ձայնագրվում ու պահպանվում էին, ինչի շնորհիվ մեր կոմպոզիտորական դպրոցը մեծ ճանաչում ձեռք բերեց։ Խորհրդային տարիներից հետո այս ասպարեզում վակուում էր առաջացել։ Այժմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբը, նախաձեռնելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, շարունակում է այդ արժեքավոր գործը։ Դիրիժորն ընդգծում է այն փաստը, որ փառատոնի շրջանակներում բազմաթիվ պրեմիերաներ են ներկայացվում։ Ստեղծագործություններն անպայման պետք է բեմ բարձրանան, հակառակ դեպքում հավասարազոր են չգրվելուն։ Ըստ Ռուբեն Ասատրյանի՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարելը հայրենասիրության դրսևորում է:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին