f

Անկախ

«Ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ այսօր կանգնած ենք պետության եւ պետականության կորստի վտագի առջեւ». Արտակ Թովմասյան


Մեր առջեւ ծառացած խնդիրները մեզ ստիպում են նախկինում երբեք քաղաքականությամբ զբաղված մարդկանց դառնալ ակտիվ մասնակիցներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը։

«Այդ պատճառով ես հրավեր եմ ուղարկել բոլորին, որոնք այսօր ներկա են, որ փորձենք միասին գտնել լուծումներ այս վիճակից դուրս գալու համար, իհարկե, համաձայն մեր երկրի Սահմանադրության»,- նշեց նա։

Թովմասյանի խոսքով՝ ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ այսօր կանգնած ենք պետության եւ պետականության կորստի վտանգի առջեւ. «Այս ֆիլմը մեզ հիշեցնում է հենց մեր օրերը։ Նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն պայմանագիր կնքած իշխանությունը մեզ այսօր կրկին կանգնեցրել է կապիտուլյացիոն պայմանագրի առջեւ։ Եթե նոյեմբերի 9-ի պայմանագիր 44-օրյա պատերազմի արդյունք էր, ապա հիմա չկա ոչ մի կռիվ ուղղակի առանց որեւէ կրակոցի ներխուժած թշնամին փորձում է մեզ թելադրել իր ցանկությունները մեր երկրում։ Նրանց նպատակն է Զանգեզուրի միջանցքը եւ դրան հասնելու են»։

Արտակ Թովմասյանը էկրանին պատկերածված քարտեզների միջոցով ներկայացրեց չորս պատկեր՝ այն Հայաստանը, որն ունեինք նախքան այս իշխանությունների գալը, այն Հայաստանը, որն ունենք այժմ, այն Հայաստանը, որն երազում էինք ունենալ եւ չորրորդն այն քարտեզն է, եթե ադրբեջանցիները ստանան իրենց ցանկացած միջանցքը. «Այսօր մենք հասել ենք այն վիճակին, որ փոխվարչապետը հպարտանում է, որ սեփական երկրում կարողանում է մի կետից մյուսը տեղափոխվել։ Նա հասել է Սեւ լճի մոտ եւ հպարտանում է, որ դա իրեն հաջողվել է անել։ Մենք մեր երկրում ապահով չենք, մեր երկիրն այժմ բաց դռներ են բոլորի համար՝ առաջինը մեր թշնամու։ Մենք պարտվել ենք բոլոր դաշտերում։ Որեւէ առարկայական աջակցություն արտաքին աշխարհում մենք այժմ չունենք»։

Նա նշեց, որ իրենց նպատակը մեկն է՝ փրկել Հայաստանը. «Կարեւորագույն հարցերից մեկն է նաեւ սփյուռքի հարցը։ Սփյուռքի բոլոր ընկերներս էլ մտահոգված են, բայց նրանք բոլորը կորցրել են հավատն այս իշխանությունների հանդեպ։ Առաջնահերթ մենք պետք է վերականգնենք սփյուռքի հավատը, պետք է համախմբվենք, որովհետեւ այդ դեպքում ենք մենք հաղթելու։ Մեր երկիրը Նիկոլ Փաշինյանը չի ղեկավարում։ Նիկոլ Փաշինյանին տալիս են, թե ինքն ինչ պետք է անի, նա դա ուսումնասիրելով, անում է դա եւ շարժվում առաջ։ Առավոտյան 08։30 գնում է աշխատանքի, ժամը վեցին գնում է տուն, ինչպես միջազգային ընկերությունում աշխատող նորմալ մենեջերը։ Բայց այսօր մեր երկրին դա պետք չէ, մեր երկրին պետք է ղեկավարություն, որը ձեռքերը կքշտի եւ կաշխատի գիշեր-ցերեկ։ 5 տարի էլ աշխատենք էլի քիչ է լինելու՝ այս վիճակն ուղղելու համար։ Ուկրաինան այս վիճակի մեջ է արդեն 17 տարի, կհիշեք՝ 7 տարի անց ինչ ցնցումներ եղան։ Նույն բանը մեզ մոտ է ստացվում։ Ես այս նույն բաներն ասել եմ նաեւ 2018 թվականին մեր կառավարության որոշ անդամների։ Պատերազմի առաջին օրերին իրենք ինձ այդ հարցը տվեցին՝ պարոն Թովմասյան այս բոլորը դուք կանխագուշակել էի»։

Արտակ Թովմասյանը նշեց, որ հիմա ակտիվ լինելու ժամանակն է. «Մենք դրա համար զգուշացնում, ասում էինք՝  հասկացեք, պասիվ մի եղեք, եթե ակտիվ, որովհետեւ հիմա ակտիվ լինելու ժամանակն է։ Մեծամասնությունն ասում էր՝ ես քաղաքական չեմ, քաղաքականության հետ գործ չունեմ, տղերք ես գործ ունեի՞ քաղաքականության հետ։ Մենք հիմա գտնվում ենք քաղաքական բուտերբրոտի մեջ, դրա մեջ տարբեր հետաքրքրություններ կան՝ մեր ներքին քաղաքական, տնտեսական, արտաքին տնտեսական եւ արտաքին քաղաքական։ Եթե մենք հիմա չմիաբանվենք, չհասկանանք՝ մենք ինչ ենք ուզում եւ ինչն է լինելու մեր փրկությունը, մենք հաստատ կունենանք այդ կորուստները»։

Արտակ Թովմասյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին