Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս մրցել է «Վալյադոլիդի» հետ ու 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել՝ նվաճելով ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնությունը։
Հանդիպման հաշիվը խաղի 18-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Օսկար Պլանոն։ Դիեգո Սիմեոնեի թիմերը հաշիվը կարողացել են հավասարեցնել միայն երկրորդ կեսում։ 57-րդ րոպեին Անխել Կորեան խփել է պատասխան գնդակը, իսկ 10 րոպե անց Լուիս Սուարեսը փայլուն գոլով գրավել է «Վալյադոլիդի» դարպասն ու առաջ մղել իր թիմին՝ հաղթանակ ու չեմպիոնություն պարգևելով «Ատլետիկոյին»։
«Ատլետիկոն» 38 խաղից հետո վաստակած 86 միավորով մրցաշրջանն ավարտեց առաջին հորիզոնականում։