f

Անկախ

Ի՞նչ է խոստացել Բլինկենը Ալիևին. REGNUM


ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման աշխատանքն աշխուժացնելու հնարավորություն է ստացել: Դա պարզ դարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունից հետո առ այն, որ ինքը «նոր առաջարկներ է սպասում» այդ խմբից, այնինչ մինչ այս ասում էր, թե այդ խմբի ներուժը «սպառվել» է: Ի՞նչ է կատարվում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման հնարավորությունները և համագործակցությունը» քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր Նիզամի Գյանջևի միջազգային կենտրոնը տեսաձևաչափով, հանդես եկավ շատ կարևոր հայտարարությամբ, թե «ԱՄՆ-ն կարող է ավանդ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ ես ասացի, որ իրենցից նոր առաջարկություններ եմ սպասում,- հայտնեց նա:- Ուստի կարծում եմ, որ ներկայումս  այդ կազմակերպությունը նոր առաջարկությունների որոնումների մեջ է: Կարող են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, երկու երկրների մարդկանց համակեցության  նոր առաջարկություններ լինել»:

Եվս մի մեջբերում. «Հայ հասարակությունը պետք է ընտելանա այդ նոր իրականությանը: Դա արդարության հաղթարշավն էր: Ցավոք, այսօր հայ հասարակության մեջ ռևանշիստական և ադրբեջանատյացության միտումներ են տիրում: Մենք պետք է ապագային նայենք: Մենք արդեն առաջարկել ենք, ես բազմիցս եմ ասել, որ ուզում ենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնություն ստորագրել: Բայց այդ ամենը համատեղ ջանքեր է պահանջում»:

Քիչ ավելի վաղ Բաքուն հայտարարում էր, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո, որը «վերջ դրեց ղարաբաղյան կոնֆլիկտին»,  ԵԱՀԿ ՄԽ գործունեության գործնական անհրաժեշտություն չկա, և նա «կատարել է իր պատմական դերը»: Այդ դերն այն էր, որ քառորդ դարի ընթացքում նոր զինված բախում թույլ չտա: Դա միակ բանն էր, որ նրան հաջողվել էր, այսուհանդերձ հարցը լուծվեց ռազմական ճանապարհով: Հիմա, ինչպես տեսնում ենք, իրավիճակը փոխվել է, ինչպես և Ալիևի հռետորաբանությունը: Ըստ ամենայնի, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացրել է Կոնգրեսին, որ վարչակազմը երկարաձգում է այն ուղղման ժամկետը, որով ԱՄՆ-ին թույլ է տրվում օգնություն ցույց տալ Ադրբեջանին, որն ի սկզբանե սահմանափակված էր՝ կապված Բաքվի և Երևանի հակամարտության և ըստ «Ամերիկայի ձայնի» (արտասահմանյան գործակալ ԶԼՄ)՝ «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի» հետ: Իսկ քիչ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է հեռախոսով Ալիևի հետ և, ինչպես նշվել է պետդեպարտամենտի հայտարարության մեջ, «ընդգծել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման նշանակությունը և կարևորել է Մինսկի խմբի համանախագահների՝ բանակցային գործընթացի առաջխաղացման ջանքերի շարունակությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտի երկարաժամկետ  քաղաքական լուծմանը ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»: Այսինքն՝ Վաշինգտոնը ղարաբաղյան կոնֆլիկտը «կարգավորված» չի համարում,  և դատելով Ալիևի արձագանքից՝ նա ընդունել է այդ դիրքորոշումը, ինչը որոշակի հարցեր է առաջացնում:

Բանն այն է, որ չորսամսյա դադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը որոշել է ակտիվանալ և հայտարարություն է արել: Նրանք դրական են գնահատել ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում հրադադարի ռեժիմը, ողջունել են «զոհվածների աճյունների վերադարձին վերաբերող ձեռբերումները և կոնֆլիկտի հետևանքով տեղահանված անձանց սեփական վայրերը վերադառնալու ուղղությամբ շարունակվող առաջընթացը», նաև հավանություն են տվել «ողջ տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակմանն ուղղված կառուցողական բանավեճերին»: Բացի այդ, նրանք հատուկ ընդգծել են, որ «հաշվի առնելով ԵԱՀԿ-ի հաստատած իրենց մանդատի դրույթները և տարածաշրջանի բոլոր բնակիչների՝ կայուն, խաղաղ և բարգավաճող ապագայի հույսերը՝ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորմանը կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»: Նրանք նաև կոչ են արել կողմերին «առաջին իսկ հնարավորության դեպքում սկսել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո», պատրաստակամություն են հայտնել իրենց հովանու ներքո «անմիջական երկկողմ խորհրդատվություններ կազմակերպել կողմերի կողմից քննարկման և համաձայնեցման նպատակով՝ առանց ձևավորված օրակարգի նախնական պայմանների»: Իհարկե, մինչ օրս ԵԱՀԿ ՄԽ-ի ձևավորված օրակարգի մասին ոչինչ հայտնի չէ, բացի նրանից, որ խումբը պատմության աղբարկղը չի նետել հայտնի Մադրիդյան սկզբունքները, որոնց հիման վրա իրականացվել  է նախկինում բանակցային գործընթացը:

Ի դեպ, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հայտնել է, որ «շատ շուտով Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը հանդես կգան որոշակի նախաձեռնություններով՝ ուղղված ղարաբաղյան խնդրի կայուն կարգավորմանը»: Թե ինչ նախաձեռնությունների մասին է խոսքը, հայտնի չէ, բացի նրանից, որ Մոսկվան և Փարիզը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ, չեն հրաժարվել այդ հաղորդագրությունից: Այդ կապակցությամբ կարելի է ենթադրել, որ Բլինկենն Ալիևի հետ զրույցում ինչ-որ նոր առաջարկություններ է արել՝ կապված Մինսկի խմբի աշխատանքի վերականգնման հետ, և պատահական չէ, որ  Ռեյկյավիկում Լավրովի ու Բլինկենի հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցը: Ուրիշ մանրամասներ չկան, թեպետ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ  այդ ուղղությամբ գործել որպես օպորտունիստ և ԵԱՀԿ ՄԽ ներսում կրիտիկական զանգված ստեղծել: Երևում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իրոք կոնֆլիկտի կարգավորման նոր առաջարկներ է պատրաստում կամ արդեն պատրաստել է, և հենց դրանց է սպասում Ալիևը:

Եթե գնահատենք իրավիճակը լայն քաղաքական համատեքստում, ապա Ադրբեջանի նախագահը հայտնվում է, ինչպես միշտ, անդրկուլիսյան գործընթացի վերջին, բայց միջանկյալ կետում, և ղարաբաղյան կոնֆլիկտի անավարտության մասին նրա փաստացի խոստովանությանը կարող էին դրդել Մինսկի խմբի ինչ-որ գերշահավետ նոր առաջարկներ կամ որոշակի կարևոր հանգամանքներ: Քանի որ փաստ է դառնում այն, որ նա ամենից առաջ ԱՄՆ-ին է մատնանշում որպես պահանջված խաղացող բոլոր մասնակից և հակամարտող կողմերի համար: Սա մեկ: Երկրորդ՝ ելնելով ամերիկյան և եվրոպական քաղաքական գործիչների որոշ հայտարարություններից, որոնց տողատակերից սպրդում է իրավիճակը փոխելու ձգտումը, որպեսզի  վերականգնեն ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման նախկին բացառիկ կարգավիճակի գոնե մի մասը, նրանք ձեռնամուխ են եղել տարածաշրջանում իրենց նախագծի իրականացմանը՝ զուգահեռ 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնությանը, որը վերջ դրեց ղարաբաղյան պատերազմին: Բացառված չէ, որ ապագայում դրվի Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների կարգավիճակի կամ նրանց փոխարինման հարցը միջազգային խաղաղարար  կորպուսով: Ընդ որում, 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համար  հնարավորությունների նկատելի դաշտ է թողնում:

Բանն այն է, որ դրա դիրքորոշումները տարբերվում են նորացված Մադրիդյան սկզբունքներից, որոնք երկար տարիներ ծառայել են որպես «բանակցությունների սահմանադրություն»: Օրինակ՝ սկզբունքները հստակ առանձնացնում էին բուն Լեռնային Ղարաբաղը Հայաստանի զբաղեցրած շրջաններից: Փաստորեն  խոսքը երկու հարցի վերաբերյալ էր. այդ շրջանների (նաև փախստականների) վերադարձը Բաքվի հսկողության տակ և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը: Համաձայնության մեջ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչինչ չկա, իսկ որոշ կետեր Ադրբեջանին մի քանի շրջաններ վերադարձնելու գրաֆիկի տեսք ունեն: Այդ իրավիճակում կարևոր նշանակություն կունենա Մինսկի խմբի առաջարկած նոր բանակցային օրակարգը, որում կարող են ամենաանակնկալ համակցություններ լինել: Պատրա՞ստ է արդյոք Երևանը դեպքերի նման ընթացքին, դժվար է ասել: Առայժմ նա «ակադեմիական մակարդակում» ողջունում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի ակտիվացումը, պաշտպանում է այսպես կոչված առարկայական բանակցությունների վերականգնումը, որոնց կիզակետում, ինչպես կանխատեսում է նա, պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Սակայն ներկայումս Հայաստանի կառավարությունը չի ճանաչում նրա անկախությունը: Այդ նախկին ինքնավարությունը բանակցությունների կողմ չի հանդիսանում, և հենց այդ ուղղությամբ կարող են ի հայտ գալ անակնկալները: Պատահական չէ, որ Ալիևը խոսել է Երևանի հետ խաղաղության համաձայնության մասին և այլևս դատողություններ չի անում ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի փոփոխության մասին, ինչը ենթադրում է նոր մոտեցումներ կոնֆլիկտի կարգավորմանը:

Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նա Ադրբեջանի համար հաղթական պատերազմից հետո շարունակում է «գաղտնիություն խաղալ», անհամաձայնություն չի հայտնում Մինսկի խմբի աշխատանքին և հանդես չի գալիս այդ ձևաչափի շրջանակներում աշխատանքի հնարավոր շարունակության դեմ: Բայց կկարողանա արդյոք կամ կցանկանա նա նոր պայմաններում ազդել Բաքվի և Երևանի վրա ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի վերականգնման նպատակով, դժվար է ասել: Եթե ելնենք Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության նախկին շեշտադրումներից, ապա խոսքը Լեռնային Ղարաբաղի շուրջը ստեղծված տեղեկատվական-քաղաքական և դիվանագիտական իրավիճակի սրացման մասին էր:  Ըստ բոլոր նշանների՝ հենց այդ  խնդրի լուծմամբ են զբաղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք փակ հանդիպումներ են ունենում: Իհարկե, հազիվ թե հիմա հաջողվի վերադառնալ Մադրիդյան սկզբունքների քննարկմանը, այդ ուղղությամբ համանախագահները պետք է ձևավորեն խաղաղ երկխոսության շարունակությունը, և երկրորդ հերթին՝ մնացած մարդասիրական հարցերը:  Եթե առաջին ուղղությամբ կայուն առաջընթաց չլինի, մնացած հարցերի քննարկումը կորցնում է իմաստը: Իրավիճակը քարացել է ինչ-որ միջանկյալ կետում: Իսկ ի՞նչ կլինի հետո, եթե ինչ-որ մեկին հաջողվի ընդունված դիվանագիտական սլենգը թարգմանել հասկանալի քաղաքական լեզվի, եթե հանկարծ, ինչպես կարծում է  Jamestown Foundatio-ը, ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը «վերաճի նոր գաղափարախոսության»:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REGNUM

 

 

 

Աշխարհում ԵԱՀԿ ՄԽ Արցախյան հիմնախնդիր Ադրբեջան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին