f

Անկախ

Իրանում կա՞ն սահմանահատ հայ զինվորներ. Նաիրա Զոհրաբյան


Իրանում կա՞ն սահմանահատ հայ զինվորներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Իրանում կա՞ն սահմանահատ հայ զինվորներ

 

 

Ես չէի անդրադառնա այս խնդրին, եթե այսօր հայկական մամուլն այդ մասին արդեն չբարձրաձայներ։

Տեւական ժամանակ է անհետ կորած բազմաթիվ ծնողներ ինձ տեղեկատվություն են փոխանցում, որ ունեն հավաստի տեղեկություններ, անգամ հեռախոսազանգեր, որ իրենց որդիները պատերազմի օրերին՝ Արցախի հարավային մասից՝ Ջաբրայիլի հատվածից, հատել են Իրանի հետ պետական սահմանն ու գերեվարված են Իրանում։

Ավելին, ծնողներից մեկը հստակ նշեց Իրանի բնակավայրը՝ Ամանդի գյուղի զորամաս, ուր, ըստ իրենց հասած տեղեկության, պահվում են հայ զինվորները, որոնք համարվում են սահմանահատներ։

Տեւական ժամանակ է ես զբաղվում եմ այս խնդրով եւ այս հարցը քանի անգամ քննարկել եմ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հետ, ով վստահեցրել է, որ նման բան չկա։ Ավելին, մի քանի ծնողներ անգամ Թավրիզ են հասել ու հանդիպել հայ սրբազանի հետ եւ կրկին պատասխանը եղել է, որ նման բան չկա։

Ես պաշտոնապես դիմել եմ Իրանի արտաքին գործերի նախարարին եւ ինձ պատասխանել են, որ նամակը ստացված է եւ որոշ ժամանակ անց ինձ կպատասխանեն։ Դեռ պատասխան չկա։ Ռուսաստանի իմ գործընկերների միջոցով կապ ենք հաստատել իրանցի մի քանի գեներալի հետ, ովքեր եւս ո'չ հերքել, ո'չ հաստատել են տեղեկությունն ու ժամանակ են խնդրել հստակ պատասխան տալու համար։

Կրկնում եմ՝ այս պահին դեռ չէի բարձրաձայնի այս խնդիրը եւ կշարունակեի լուռ զբաղվել ծնողների հետ, եթե մամուլն արդեն այս հարցը չհրապարակայնացներ։

Բնականաբար, ցնցող էր Հայաստանի պաշտպանության նախարարության պատասխանը՝ որ իրենք այս թեմայով մեկնաբանություն չունեն։

Բա ո՞ր թեմայով ունեք։

Թե՞ դուք ընդհանրապես ոչ մի թեմայով ոչ մի մեկնաբանություն չունեք եւ ընդհանրապես՝ ոչ մի թեմայի մեջ չկաք։

Հարյուրավոր ծնողներ ամեն օր ապրում են գոնե մի լուր ստանալու հույսով, իսկ սրանք, պարզվում է, մեկնաբանություն չունեն։

Հիմա պաշտոնապես դիմում եմ Հայաստանում Իրանի դեսպանին, քանի Հայաստանի պաշտպանության նախարարը անհասկանալի բիոզանգված է՝ ընդունել այն մայրերին, ովքեր որոշակի տեղեկատվություն կարող են փոխանցել Իրանում իրենց որդիների հնարավոր գտնվելու վերաբերյալ, լսել մայրերին ու փորձել ամիսներ ձգվող այս մղձավանջը հանգուցալուծել»։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում Իրան հայ զինվոր

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին