Ռոբերտ Քոչարյանի շտաբում տեղադրված նկարի պատմությունը
Ռոբերտ Քոչարյանի շտաբում տեղադրված նկարը շատ հայտնի կադր է աշխարհի չեմպիոնի համար Մուհամմեդ Ալիի և Սոնի Լիսթոնի մենամարտից։ Հայտնի մենամարտը տեղի էր ունեցել 1965 թվականին, այդ ժամանակ 22-ամյա Ալին հաղթել էր Լիսթոնին՝ 22 տարեկանում դառնալով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն։
Հատկանշական է այս զույգի մենամարտի պատմությունը։ Լիսթոնը շատ հայտնի էր ծանրաքաշային բռնցքամարտի ոլորտում, և նրան հաղթելը քիչ հավանական էր թվում, մանավանդ, որ նա հաճախ էր իր մրցակիցներին մեկ հարվածով նոկաութի ուղարկում։ Այդ ժամանակ Մուհամմեդ Ալին դեռ անպարտելի չէր և ուզում էր հանրաճանաչություն ձեռք բերել, ինչպես նաև գրավել Լիսթոնի ուշադրությունը։ Այդ մենամարտում կարծես ամեն ինչ կանխորոշված էր՝ գործող աշխարհի չեմպիոն Լիսթոնին արդեն ուղեկցում էր անպարտելիության փառքը, բայց անակնկալ ձևով մենամարտում հաղթում է Ալին՝ հենց առաջին ռաունդում նոկդաունի ուղարկելով Լիսթոնին։
Հենց այս նոկդաունի լուսանկարն էլ պատկերված է «Հայաստան» դաշինքի շտաբում։