f

Անկախ

«ՎԵՏՕ» շարժումը Իոաննիսյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Արթուր Դավթյանին


«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

«Հայաստանի Հանրապետության

Գլխավոր դատախազ Ա. Դավթյանին

Հաղորդում հանցագործության մասին

Սույն թվականի մայիսի 18-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հանրությանը որպես «Սորոսի հիմնադրամի» կարկառուն շահառու հայտնի Դանիել Իոաննիսյանը տեղադրել է հետեւյալ բովանդակությամբ գրառում.

«Վերադառնում եմ Վերին Շորժայի մարտական դիրքերից։ Հայաստանի Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը եւ էական առավելություն ունեն ՀՀ տարածք մտած ադրբեջանական ստորաբաժանումների նկատմամբ:

Այցի հիմնական նպատակը դիրքերում զինվորներին բարոյապես աջակցելն ու կյանքը մի քիչ քաղցրացնող սնունդն տանելն էր:

Հորդորում եմ բոլորիդ վերականգնել այն աջակցությունը, որն ունեին մեր զորքերը պատերազմի ժամանակ:

Առաջնագծում կանգնած զինվորը պետք է իմանա, որ մենք իրեն սիրում ենք, որ մենք իր մասին հոգում ենք ու որ թիկունքը ամուր ենք պահում: Հենց այդ զինվորն է այժմ ապահովում մեր անվտանգությունը եւ ոչ ՀԱՊԿ-երը:

Հ.Գ. Ով այնտեղ հարազատ զինվոր ունի, թող իմանա, որ զորքի տրամադրությունը բարձր է»:

Այս գրառումից ուղղակի հետեւում է կամ հիմնավոր կերպով ենթադրվում է, որ՝

• նա եղել է մարտական դիրքերում եւ հստակ ծանոթ է դրանց գտնվելու վայրին,

• մարտական դիրքեր մուտք է գործել դրա իրավունքը ակնհայտ չունեցող անձ,

• նա քաջածանոթ է մեր զորքերի սպառազինությանը, հնարավոր է՝ տեղեկացված է զինտեխնիկայի եւ ծանր սպառազինության ու դրանց տեղակայման մասին,

• նա կարող է ծանոթ լինել զորքերի թվաքանակին,

• նա գտնվել է այն վայրերում, որտեղ թշնամին մուտք է գործել ՀՀ սուվերեն տարածք,

• տիրապետում է ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների:

Դանիել Իոաննիսյանը, հանդիսանալով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կամ «Սորոսի հիմնադրամի» շահառու, գործում է ի շահ այդ կազմակերպության եւ դրա նպատակների համար՝ վարձատրության դիմաց: Դանիել Իոաննիսյանը չի հանդիսանում ինքնուրույն, իր հաշվին եւ ազգային նպատակներով գործող անձ, հետեւաբար, նրա այցելությունը ՀՀ Զինված ուժերի դիրքեր ունի այլ` քողարկվող նպատակներ: Ակնհայտ է, որ թե այցելությունը, թե «զինվորի կյանքը քաղցրացնելու» գործողությունները կատարվել են «Սորոսի հիմնադրամի» հաշվին եւ դրա ծրագրերի համար, ուստի ունեն լրիվ այլ նպատակներ, քան հայ զինվորի կյանքն իրականում «քաղցրացնելը»:

Արցախյան վերջին աղետալի պատերազմի ընթացքում Դանիել Իոաննիսյանը, չհանդիսանալով զինծառայող, կամավոր կամ ռազմաճակատին որեւէ կերպ պիտանի անձ, կրկին «Սորոսի հիմնադրամի» հաշվին, անընդհատ շրջել է Արցախում՝ մեր զորքերի դիրքերի մոտ, առանց որեւէ տրամաբանական եւ ընկալելի նպատակի:

Հայտնի է նաեւ, որ Դանիել Իոաննիսյանի հարազատ քույրն այդ պատերազմի ընթացքում ունեցել է խնդիրներ՝ կապված Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից նրան լրտեսության մեջ կասկածելու հետ: Ի դեպ, այդ պատմության իրական ավարտի եւ դրա իրական պատճառների մասին լայն հանրությանը տեղեկատվություն չի տրամադրվել:

Դանիել Իոաննիսյանը հանդիսանում է այնպիսի կազմակերպության շահառու, որի գործունեության մեջ շատ հաճախ տեղ են գտնում հակազգային, հակապետական գործունեության տարրերը, սուտ տեղեկատվության տարածումը, ազգակործան «արժեքների» քարոզը:

Հայտնի է, որ հիմնադրամի ստեղծող, հայտնի կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսը հանդիսանում է Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի մտերիմ ընկերը, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի բարեկամը:

Նման պայմաններում ունենք իրավունք՝ հիմնավոր կերպով կասկածելու, որ, մասնավորապես, 18.05.2021թ. Դանիել Իոաննիսյանը գտնվել է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ տարածք ներթափանցման վայրերում՝ ՀՀ Զինված ուժերի դիրքերում, իրականում լրտեսության նպատակով, իսկ, քանի որ նա ՀՀ քաղաքացի է, ուրեմն՝ պետական դավաճանության համար: Նա ազատ է եղել՝ հավաքելու ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ եւ որեւէ կերպ բացառված չէ, որ այդ տեղեկատվությունը փոխանցվել է թշնամուն:

Վերոգրյալի հիման վրա պահանջում ենք՝ Դանիել Իոաննիսյանի կողմից ՀՀ Զինված ուժերի դիրքեր այցելելու եւ ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները հավաքագրելու/տիրանալու փաստի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի հատկանիշներով (պետական դավաճանություն) եւ պատասխանատվության կանչել մեղավոր անձանց»,- նշվում է հայտարարության մեջ։

Դանիել Իոանիսյան ՎԵՏՕ շարժում դատական հայց

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին