f

Անկախ

Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության նախագիծ. հանրային քննարկում


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  հանրային 

քննարկման է ներկայացրել «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը», որը կոչված է ստեղծելու իրավական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար:

«Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է աշխատանքային խմբի կողմից, որը ձևավորվել է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. սեպտեմբերի 16-ի 1228-Ա/2 հրամանի: Աշխատանքային խմբում ընդգրկված են պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային հանդիպումները չեն սահմանափակվել հաստատված աշխատանքային խմբի շրջանակներով. դրանք բաց են եղել հանրության համար՝ մասնավորապես ներգրավելով երիտասարդության ոլորտում աշխատող և ոլորտի զարգացմամբ հետաքրքրված փորձագետների, երիտասարդների:

Ռազմավարության թիրախները

Երիտասարդական քաղաքականության շրջանակում որպես ռազմավարական թիրախներ սահմանված են երիտասարդական էկոհամակարգի զարգացումը` երիտասարդների ներուժի իրացման հնարավորությունների շարունակական ընդլայնման և հանրային կյանքի գործընթացներում երիտասարդների դերակատարության բարձրացման համար, երիտասարդությանն առնչվող ոլորտների միջև համագործակցությունը, որը նախատեսում է ակտիվորեն տարածել տեղեկատվություն այլ կառույցների կողմից երիտասարդներին առաջարկվող հնարավորությունների վերաբերյալ, մշակել և կիրառել մեթոդական ուղեցույցներ, մշակել և իրականացնել համատեղ ծրագրեր և ապահովել ծրագրերի շարունակականությունը, սակավ հնարավորություններ ունեցող երիտասարդների ներգրավումը, ինչը ենթադրում է, որպես ժամանակի հրամայական, Արցախյան վերջին պատերազմից հետո պատերազմի մասնակիցների, ինչպես նաև պատերազմից անմիջականորեն ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների թիրախավորում՝ ուղղված նրանց սոցիալական վերաինտեգրմանը, առողջ ապրելակերպի, ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանմանն ու վերականգնմանը, պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներին տնտեսական մասնակցության հնարավորությունների ստեղծմանը և/կամ ընդլայնմանը:

Ռազմավարության ընդհանուր նպատակները

Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը մշակված է 6 հիմնական նպատակների շուրջ, որոնցում ամփոփված են ռազմավարությամբ առաջադրված տեսլականին միտված քայլերն առաջիկա հինգ տարիների համար.

  1. Երիտասարդական քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգում  և զարգացում,
  2. Ակտիվ քաղաքացիություն,
  3. Երիտասարդների տնտեսական մասնակցություն և զբաղվածություն,
  4. Առողջ և ներառված երիտասարդներ,
  5. Երիտասարդական աշխատանք և կամավորություն,
  6. Միջազգային համագործակցություն:

Ռազմավարության գնահատման համար առաջարկվում է իրականացնել արտաքին գնահատում յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ։

Նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կմնա մինչև 2021 թվականի հունիսի 3-ը: Այս ընթացքում քաղաքացիները և շահառու խմբերը կարող են ներկայացնել նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

ՀՀ ԿԳՄՍ

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին