f

Անկախ

Ադրբեջանը պատասխանել է Հնդկաստանի ԱԳՆ-ի՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու հայտարարությանը


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Հնդկաստանի ԱԳՆ-ի` նախօրեին արված հայտարարությանը, որով կոչ էր արվում Ադրբեջանին անհապաղ իր զորքերը հետ քաշել Հայաստանի սուվերեն տարածքից։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային հարցերի հիմնական պատճառը 2020թ-ի նոյեմբերից առաջ «Ադրբեջանի տարածքների օկուպացիան է, Հայաստանը խախտել է Ադրբեջանի միջազգային ճանաչված սահմաններն ու հիմա Բաքուն միայն վերականգնում է իր միջազգայնորեն ճանաչված սահմանները»։ «Շատ տարօրինակ է, որ Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, որը վերջին 30 տարում ադրբեջանական տարածքներից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերման կոչեր չէր անում, հիմա խոսում է զինված ուժերի դուրսբերման մասին։ Ակնհայտ է, որ այդ վերջին հայտարարությունն արվել է առանց հարցի տարբեր ասպեկտների մանրամասն ուսումնասիրության»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։ Հիշեցնենք, որ նախօրեին Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել էր, որ Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին։ «Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: Հորդորում ենք խախտած կողմին անհապաղ հետ քաշել զինված ուժերն ու կասեցնել ցանկացած հետագա սադրանք»,- հայտարարել էր խոսնակը: Նա նաև ընդգծել էր, որ Հնդկաստանը մշտապես կողմ է արտահայտվել երկկողմ վեճերի խաղաղ կարգավորմանը՝ քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով: «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանային անվտանգության հեռանկարում»,- նշել էր Հնդկաստանի ԱԳՆ խոսնակը:
 

Ադրբեջան Հնդկաստան սահմանային միջադեպ Սյունիքի մարզ

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին