f

Անկախ

Հնարավոր չէ դիմանալ այս «պետական» քաոսին, ստին, կեղծիքին․ փաստաբան Երեմ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել


Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազին էլեկտրոնային փոստի միջոցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ «ՀՀ պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի և նրանց ենթակա իրավասու պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության, ՀԱՅ զինվորի և ՀԱՅ ժողովրդի նկատմամբ մի շարք հանցագործություններ կատարելու ակնհայտ հատկանիշների վկայակոչմամբ։

Ակնհայտ է, որ այս հանցագործությունները նաև ավելի բարձր պաշտոնյաներ են կատարում, սակայն նրանց հնարավոր կլինի հասնել այս անձանց միջոցով։

Էլ հնարավոր չէ դիմանալ այս «պետական» քաոսին, ստին, կեղծիքին և ինչ-որ անհայտ ծագում ունեցող շնչավոր էակների կողմից մեզ անուղեղ զանգվածի տեղ դնող հայտարարություններին։

Մեր Հայրենիքը և ՀԱՅ ժողովուրդը ծայրահեղ վատ դրության և վտանգի մեջ է, որն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Սակայն վերջին ժամանակների իրադարձություններն ակնհայտորեն վկայում են, որ գործող իշխանությունները զբաղված են ոչ թե այդ վտանգը չեզոքացնելով, այլև՝ անձնական կամ խմբային շահերից ելնելով հանրությանը մոլորեցնելով, ակնհայտ իրական փաստերը ՀԵՐՔԵԼՈՎ, ՍՈՒՏԸ տարածելով, որից հետո ստիպված ընդունում են իրականությունը, սակայն այդ ՀԵՐՔՈՒՄՆԵՐԻ, ՍՏԵՐԻ և ամենակարևորը՝ թշնամու կողմից ՀՀ տարածք անարգել ներխուժելու, ՀՀ տարածքը գրավելու, ՀԱՅ զինվորի և գյուղացու նկատմամբ բռնություն գործադրելու, սպառնալիքներ տալու և ՀՀ ինքնիշխանությունը ոտատակ տալու համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում և դրանք կանխելուն ուղղված որևէ գործողություն չի կատարվում։

Մեզ վերածել են ՈՉՆՉԻ, այլևս արժանի հակազդեցության չի արժանանում ոչինչ, նույնիսկ դավաճանություն։ Վերածվել ենք մի խումբ անպիտանների և անկարողների կողմից կառավարվող զանգվածի։

ՊՆ հերքում-հաստատումից հետո պատրաստ էի գնալ Կառավարության շենքի մոտ և պահանջել վարչապետի աթոռին բազմածի հրաժարականը, գնալ նախագահական և պահանջել նախագահի աթոռին բազմածի հրաժարականը, գնալ ՊՆ շենքի մոտ և պահանջել նախարարի և գլխավոր շտաբի պետի աթոռներին բազմածների հրաժարականները, սակայն համախմբում չունենալու պատճառով դրանք դեռևս արդյունք չեն տալիս, ուստի որոշել եմ իմ մասնագիտության առումով նպաստել այդ անպիտանների հեռացմանը։

Հ․Գ․ Էլ անիմաստ իշխանություն- ընդդիմություն, լավ ու վատ, ներկա-նախկին, քաղաքականացում-չքաղաքականացում քարոզներ չանեք, Հայրենիքը վտանգի մեջ է՝  ստից խաղեր ենք տալիս։

Կից՝ հաղորդման տեքստը»։

Երեմ Սարգսյան ՖԲ Գրառում

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին