f

Անկախ

Էրդողանի կողմից Իսրայելի դեմ պարբերաբար հնչեցվող կոշտ հռետորաբանությունը պոպուլիստական, շինծու և իմիտացիոն բնույթ ունի. Արաքս Փաշայան


«Գազայում ռազմական գործողությունների հարաճուն ծավալումը փաստում է, որ ԱՄՆ-ի ամենաիսրայելամետ նախագահի՝ Թրամփի վարչակարգի օրոք մշակված «Դարի գործարքը» չարդարացրեց այն հույսերը, որոնք գոյություն ունեին պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Պաղեստինցիների համար ամենաազգայուն հարցը՝ կապված Երուսաղեմի հետ, որը պետք է լինի անկախ պետության մայրաքաղաք, ամբողջովին հանձնվեց Իսրայելին, որտեղ էլ ի վերջո 2018թ․մայիսի 14-ին տեղակայվեց ԱՄՆ-ի դեսպանատունը»։ Այս մասին Անկախի հետ զրույցում նշեց արաբագետ Արաքս Փաշայանը, հավելելով, որ «Դարի գործարքն» ի սկզբանե ձախողված էր, քանի որ հաշվի չէին առնվել պաղեստինյան կողմի շահերը։

«Պետք է արձանագրել, որ ներկա հակամարտությունը Իսրայել պետության և ՀԱՄԱՍ շարժման միջև է, որի հետ Իսրայելն ունի բարդ ու խրթին հարաբերություններ՝ հաշվի առնելով, որ մինչ օրս Գազայի հատվածը վերահսկող իսլամիստական կառավարությունը չի ճանաչել Իսրայել պետությունըև ըստ էության ավելի հակված է խնդրի կարգավորման ռազմական լուծմանը։Նախկինում նույնպես կողմերի միջև ռազմական բախումներ ծավալվել էին, սակայն ներկա գործընթացն աչքի ընկավ առավել ինտենսիվությամբ, եթե հաշվի առնենք, որ Գազայի հատվածից հազարավոր հրթիռներ նետվեցին իսրայելական բնակավայրերի ուղղությամբ, որոնց մի մասը իսրայելական հակօդային պաշտանության շնորհիվ չեզոքացվեց։ Իսրայելը շարունակում է օդայի հարվածները, որոնք ոչնչացնում են Գազայում տարբեր ենթակառուցվածքներ։ Որպես կանոն, Իսրայելը կոշտ ու պատժիչ գործողությունների կողմնակից է՝ համարելով, որ պայքարում է ահաբեկչության դեմ։

Հակամարտությունը շատ արագ միջազգայնացավ։ ԱՄՆ-ի նախագահ Բայդենը ահաբեկչական որակեց Իսրայելի գործողությունները։ Նրա մոտեցումը շատ տարբերվող էր նախկին նախագահի դիրքորոշումից։ Շատ կոշտ էին Թուրքիայի և Իրանի արձագանքները։ Մասնավորապես Թուրքիայի նախագահի կողմից պաղեստինյան հարցը որպես կանոն շահարկվում է, Էրդողանը ձգտում է պաղեստինյան հարցի միջոցով իր ազդեցությունը մեծացնել իսլամական աշխարհում, լուծել աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական խնդիրներ։

Մյուս կողմից, հակամարտության բորբոքումը կապված է նաև ներիսրայելական խնդիրների հետ: Խոսքը վերջին երկու տարում 4-րդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների և դրան հաջորդած իրադարձությունների մասին է: Մայիսի 5-ի գիշերը լրացել էր այն ժամանակը, որի ընթացքում ընտրությունները հաղթած կուսակցության առաջնորդը՝ Բ․Նեթանյահուն պետք է խորհրդարանում մեծամասնություն ձևավորեր։ Սակայն ընտրությունների ընթացքում ստանալով ոչ բավարար ձայներ, Նեթանյահուն դժվարանում է կազմել կառավարություն, և ըստ ամենանայնի, Գազայի շուրջ ներքաղաքական ճգնաժամը նրան այնուամենայնիվ կընձեռնի նման հնարավորություն:

Իհարկե Նեթանյահուն հերքել է այն լուրերը, որոնց համաձայն ՀԱՄԱՍ շարժման դեմ գործողություններով ինքը փորձում է պահել իշխանությունը, նշելով, որ իրեն ճանաչողները գիտեն, որ ինքը երբեք անվտանգության, հրեա զինվորների կյանքը, քաղաքացիների կյանքը քաղաքական շահերի համար չի օգտագործել։

Թուրքիայի՝ պաղեստինա-իսսրայելական հակամարտության ընթացքում որդեգրած քաղաքականության վերաբերյալ հարցին Փաշայանը պատասխանեց.

«Թուրքիայի դերակատարմանը այս իրավիճակում ըստ ամենայնի նպատակ ունի ստանձնել հակամարտության կարգավորման միջնորդություն։ Թուրքիան վերջին տարիներին խորացրել է իր կապերը պաղեստինյան ռազմաքաղաքական շրջանակների հետ, դրանով բարձրացնելով իր վարկանիշը Պաղեստինում, մասնավորապես՝ Գազայում։ Պատահական չէ, որ հակամարտության բռնկման առաջին իսկ պահից Էրդողանը հանդես եկավ իսլամական աշխարհի ներուժը Իսրայելի դեմ գեներացնելու առաջարկով։Այս տեսնակյունից, հետաքրքրություն է ներկայացնում Վ․ Պուտինի և Ռ․ Էրդողանի հեռախոսազրույցը, որից հետո տարբեր կողմերից կարծիքներ հնչեցին, որ Թուրքիան և Ռուսաստանը ցանկանում են միջնորդական առաքելություն ստանձնել՝ հաշվի առնելով համատեղ փորձառությունը։

«Ես չեմ կարծում թե Իսրայելը նման հնարավորություն կընձեռի Թուրքիային: Էրդողանի կողմից Իսրայելի դեմ պարբերաբար հնչեցվող կոշտ հռետորաբանությունը պոպուլիստական, շինծու և իմիտացիոն բնույթ ունի, ցանկացած պատեհ իրավիճակում Թուրքիան պատրաստ է համագործակցել Իսրայելի իշխանությունների հետ՝ գազի, Միջերկրածովյան խնդիրների շուրջ և այլն։ Մյուս կողմից, Թուրքիան Կատարի հետ համատեղ պատրաստ է աջակցել «Մուսուլման եղբայրների» հետ առնչություն ունեցող իսլամիստական շարժումներին, ինչպիսին ՀԱՄԱՍ -ն է։ Սուննիական աշխարհում առաջնորդության հասնելը Թուրքիայի գլոբալ ռազմավարության կարևոր բաղկացուցիչն է։ Բնականաբար, այս իրողություններն անընդունելի են Իսրայելի համար»:

Հարցին, թե ինչ կանխատեսումներ կան պաղեստինա-իսրայելական հերթական բախման վերաբերյալ, Փաշայանը ասաց.

«Դժվարանում եմ կանխատեսումներ անել, թե հակամարտությունն ինչ ընթացք կստանա: Չի բացառվում, որ Եգիպտոսի ջանքերը միջնորդական առաքելության հետ կապված, հաջողությամբ պսակվեն։

Գազայի հատվածն առանց այն էլ գտնվում էր բավականին անմխիթար իրավիճակում՝ հետընթացի մեջ, արտաքին աշխարհից մեկուսացված (չհաշված թունելային համակարգը, որը կոմունիակցիոն նշանակություն ունի ՀԱՄԱՍ-ի համար), իսկ պատերազմն էլ ավելի վնասեց շրջանը. բազմաթիվ զոհեր, վիրավորներ, հսկայական ավերածություններ, որոնց վերականգնման հարցը կասկածելի է: Մյուս կողմից, էապես տուժեցին ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները։ Հետագա զոհերից խուսափելու համար  անհրաժեշտ են միջազգային հանրության ջանքերը, որոնք կարծես միշտ ուշանում են կամ արդյունավետ չեն։

Գազայի հատվածում առնվազն 10 հազար մարդ արդեն իսկ հարկադրաբար լքել է իր տունը Իսրայելի գործողությունների արդյունքում Գազայի բնակարանային ֆոնդի ավելի քան 500 միավոր ամբողջությամբ փլուզվել է, իսկ մոտ 2500 միավոր՝ մասնակի փլուզվել:

Միևնույն ժամանակ միջազգային արձագանքը տեղի ունեցող իրադարձություններին այնքան էլ միանշանակ չէ: Որոշ երկրներ հանդես են գալիս Իսրայելի գործողությունների քննադատությամբ, իսկ ոմանք ընդգծում են, որ Իսրայելը պարզապես դիմել է ինքնապաշտպանության և պայքարում է ահաբեկչության դեմ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել հասնել Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության դեէսկալացիային, ինչը կնպաստի խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը։

Իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը քննադատել է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անխնա հարձակումները։ Եվրոպական մի շարք երկրներ, ինչպիսիք են Չեխիան, Ավստրիան, Սլովենիան անգամ Իսրայելի դրոշները ծածանեցին երկրով մեկ՝  ի պաշտպանություն Իսրայելի:

Ի հակադրություն դրա, արաբական երկրները, մուսուլմանական աշխարհն ընդհանարպես, միանշանակ քննադատության է ենթարկում Իսրայելին: Իրանի արտգործնախարար Զարիֆն անգամ չեղարկեց պաշտոնական այցը Ավստրիա՝ Իսրայելի դրոշը կառավարության շենքին բարձրացնելու պատճառով:

Ընդհանրապես, մի շատ հետաքրքիր իրողություն աչքի ընկավ այս էսկալացիայի ընթացքում: Բախումներ սկսեցին տեղի ունենալ նաև Իսրայելի տարբեր քաղաքներում, որտեղ պաղեստինցիներ են բնակվում: Արաբա-հրեական հակասությունները սուր ձևով դրսևորվեցին խառը բնակչություն ունեցող Լոդ քաղաքում, որտեղ հայտարարված է արտակարգ դրություն։ Այսինքն, բացի բուն ռազմական գործողություններից, պաղեստինցիները դիմում են նաև անհնազանդության ցույցերի՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Իսրայելի գործողությունների նկատմամբ՝ աջակցելով ՀԱՄԱՍ-ին, ցանկանալով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Գազայի պատերազմի վրա:

Նշենք, որ Հորդանանի պաղեստինցիները փորձել են հատել Իսրայելի հետ սահմանը և միանալ իրենց հայրենակիցներին, ինչի արդյունքում 2 պաղեստինցի սպանվել է Իսրայելի սահմանապահ ուժերի հետ բախման արդյունքում, ևս 245 անձ ստացել  է տարբեր աստիճանի վիրավուոմներ: Բացի այդ, հրեաների և արաբների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում Իսրայելի Լոդ քաղաքում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ»։ 

Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին էսկալացիան սկսվեց մայիսի 8-ից Ռամադան ամսվա վերջին շաբաթվա օրերին, երբ հայտնի դարձավ Իսրայելի դատարանի կողմից պաղեստինցի ընտանիքներին Ալ-Ակսա մզկիթի մերձակայքում գնտվող բնակավայրից վտարման հնարավոր որոշումը։ Մայիսի 8-ին տեղի ունեցած բախումների ընթացքում Իսրայելի ոստիկանությունը կիրառել էր ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ, իսկ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել էին քարեր, պայթուցիկ շշեր և այլ առարկաներ։

Բախումները լայն թափ էին առել արդեն մայիսի 10-ին, երբ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը, նախորդ գիշերվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 հրթիռ։ Ի պատասխան Իսրայելը խոցել է 130 ռազմական թիրախ։

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրման ընթացքում զոհվել է ավելի քան 200 պաղեստինցի, ևս մոտ 5600 վիրավորվել են։

Արաքս Փաշայան պաղեստինա-իսրայելական հակամարտություն Աշխարհում Իսրայել Թուրքիա

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին