ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ինչպես փոխանցում է բելառուս ղեկավարի մամուլի ծառայության թելեգրամյան ալիքը, կողմերը քննարկել են Հայաստանի և Բելառուսի տարածքում տիրող ներքին իրավիճակը:
«Կարծիքներ են փոխանակվել արդիական օրակարգի, առկա մարտահրավերների և սպառնալիքների շուրջ: Հաշվի առնելով Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը` քննարկվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Փաշինյանն ու Լուկաշենկոն ի թիվս այլնի քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
Կարդացեք նաև
- 2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
- Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը