f

Անկախ

Փաշինյանը խոստացել է Արդբեջանին տալ Տավուշի մարզում 12 գյուղ եւ Տիգրանաշենը․ ադրբեջանական կողմը փոշմանել է․ Hraparak.am


Hraparak.am-ը գրում է․

«Երեկ մենք վաղաժամ ուրախացանք, որ Սեւ լճի մոտ բանակցությունները հաջողությամբ են պսակվել եւ թշնամին հետ է նահանջելու գրաված դիրքերից։ Ավելի ուշ տեղեկացանք, որ ամբողջությամբ չեն նահանջելու, այլ միայն երկու կիլոմետր եւ ամեն կողմից 4-ական դիրք է տեղադրվելու եւ մշտական հերթապահություն է սահմանվելու՝ հայկական ու ադրբեջանական կողմերից։

Քիչ առաջ մենք կապվեցինք Սյունիք եւ առնվազն երկու աղբյուրից տեղեկացանք, որ ադրբեջանցիները մինչ այս պահը չեն նահանջել։ Ավելին՝ առավոտյան մերոնք տեսել են, թե ինչպես են նրանք հավաքում իրերը եւ կարծել են, թե մի քանի ժամից թշնամին կշարժվի՝ հեռանալով եւ դիրքավորվելով բանակցությունների ընթացքում որոշված տարածքում, սակայն մոտ կես ժամ առաջ ադրբեջանցի հրոսակները նորից քանդել են կապած իրերը եւ կրկին տնավորվել։ Նրանց համար սնունդ են բերել Ադրբեջանից, զենք են մատակարարել։ Ակնհայտ է, որ առավոտյան ինչ որ բան է փոխվել եւ ադրբեջանական կողմը հրաժարվել է իր երեկվա մտադրությունից։ 
Սյունիքից մեր զրուցակցի տեղեկություններով, Սեւ լճից հեռանալու դիմաց Նիկոլ Փաշինյանը խոստացել է Արդբեջանին տալ Տավուշի մարզում 12 գյուղ եւ Տիգրանաշենը՝ Քյարքին, ինչպես նաեւ սեղանի վրա է Սյունիքում երկու միջանցք տալու հարցը, որով Ադրբեջանը կկապվի Թուրքիայի հետ։ Երեկ որոշ ադրբեջանցիների գրում էին, որ մայիսի 17-ին, 00։00 ժամից սկսվում է պարտավորությունների կատարումը՝ միջանցքի տրամադրումը։ Շատ հնարավոր է, որ Անվտանգության խորհրդի նիստում այսօր առավոտյան հնչած Փաշինյանի ելույթը՝ որ ոչ մի միջանցքի մասին էլ խոսք չկա, զայրացրել է ադրբեջանական կողմին եւ նրանք որոշել են երեկվա պայմանավորվածությունը չեղարկել։ Ակնհայտ է, որ Փաշինյանն ադրբեջանական կողմին մի բան է ասում, Հայաստանում՝ մեկ այլ բան եւ դա վրդովվեցնում է հակառակորդին։ Թշնամու սանձարձած պահվածքը եւ լկտիությունը նաեւ այս ստախոսությունից է բխում։

Ի դեպ, Սյունիքում ոչ ոք տեղյակ չէ, թե ով է մասնակցում պետության կողմից բանակցություններին։ Մեզ ասացին, որ երեկվա բանակցություններին ոչ ԳՇ-ից, ոչ թիվ 1 բանակային կորպուսից մարդ չի մասնակցել։ Նրանք տեղյակ են միայն, որ այս պահին Ռուստամ Մուրադովն է հայկական կողմի շահերը պաշտպանում եւ ամեն ինչ անում է, որ ադրբեջանցիները հեռանան Սեւ լճից։ Իսկ հայկական զինուժին՝ երեկվա, իբրեւ թե, բարեհաջող բանակցություններից հետո հրահանգել են հետ քաշվել»։ 

Սյունիքի մարզ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին