f

Անկախ

Լիճն ու ջուրն իրարից չի տարբերում, էտ խելքիդ էլ վարչապետի աթոռին ես լղոզվել․ Գեւորգ Պետրոսյան


Նիկոլ Փաշինյանին օր առաջ պետք է քշել Հայաստանից։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Ես կատեգորիկ դեմ եմ, որ Նիկոլ Փաշինի օրոք այս ընտրությունները լինեն։ Դրան պետք է քշել մինչև ընտրությունները։ Սա միտումնավոր հայաստանակործան ծրագիր է իրականացնում։ Սրան պետք է օր առաջ քշել։ Ու իր մի քանի արբանկյալ էլ ինչ են սկսել կաթացնել՝ պետք է պատրաստ լինենք վատ զարգացումների։ Իբր մինչև հիմա բոլոր զարգացումները լավ էին, պատրաստվենք վատ զարգացումների։ Այսպիսի բան են երևի ուզում կաթացնեն մեր ականջին, որ դուք չզարմանաք, որ ձեր դուռն առավոտյան Երևանում ծեծեն թուրքերը։ Ի՞նչ է մտածում մեր ազգաբնակչությունը»,- նշեց նա։

Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ այժմ Նիկոլ Փաշինյանի միակ առաքելությունն ուղղակի արձանագրումներ անելն է, թե հակառակորդը քանի կիլոմետրով է առաջ եկել։

«Այ տղա Նիկոլ, դու չես ամաչում, որ գրած տեքստը տալիս են, որ չես կարում կարդաս։ Էտ խելքիդ էլ վարչապետի աթոռին ես լղոզվել արա։ Լիճն ու ջուրն իրարից չի տարբերում»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։

Գևորգ Պետրոսյանը հորդորեց ընդդիմության ներկայացուցիչներին չասել, որ իրենց հիմնական նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելը, քանի որ այդ դեպքում իրենց հաջորդ նպատակը դառնում իշխանության գալը․ «Ժողովուրդն էլ այդ դեպքում կարծում է, որ աթոռակռիվ է։ Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանին հեռացնելը միջոց է Հայաստանն այս վիճակից փրկելու համար»։

Գևորգ Պետրոսյանը հայտնեց, որ ինքը և մի քանի անկախ պատգամավորներ միջնորդություն են ներկայացրել ընդդիմադիր խմբակցություններին էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար կապված Հրաչյա Հակոբյանի այն հայտարարության հետ, որ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ հայհոյանքներ հնչեցրած սյունեցիներին պետք է ստորացնելով բերման ենթարկել։

«Ոչ մի ծպտուն։ Բա ո՞ւր եք ընդդիմադիր կոչվածներ։ Ո՞րն է ձեր ընդդիմադիր լինելը։ Դուք չեք անում, մեր արածն էլ արհամարհում եք։ Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է պատժել Հրաչյա Հակոբյանին։ Տո դու ո՞վ ես, որ ասես Սյունիքի համայնքապետներին պետք է ստորացնելով բերման ենթարկել։ Դու կարո՞ղ ես ավտոմատ բռնես։ Կգցես ոտքիդ, երեք ամիս բժշկական կենտրոնից դուրս չես գա»,- ավելացրեց Գևորգ Պետրոսյանը։

Գևորգ Պետրոսյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին