ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարված իրադրությունը, նշել է.
«Գիտեք, որ ռուսական և հայկական կողմերը մշտական կապի մեջ են: Մենք նաև մշտական կապի մեջ ենք Բաքվի հետ: Նախագահը համոզված կողմնակից է եռակողմ համաձայնագրերի իրականացման առանց այլընտրանքայնությանը: Այժմ լարվածությունը և իրավիճակը թուլացնելու և շտկելու համար ակտիվ ջանքեր են գործադրվում:», - լրագրողներին ասաց Պեսկովը: