Քիչ անց Կառավարության երբեմնի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀԱԿ համագումարը: Այս պահին ՀԱԿ անդամներն ու լրագրողները սպասում են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Համագումարի օրակարգում առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակելու հարցն է, նաև վարչության նոր կազմ կընտրեն:
Մեզ ասացին, որ թեժ քննարկում է սպասվում, կարծիքները տարբեր են, ՀԱԿ հիմնականում երիտասարդ, առավել եռանդուն հատվածը, մեր տեղեկությամբ, կողմ է մասնակցելուն, քանզի կարծում են` եթե չեն մասնակցում, ապա պետք է կուսակցությունը փակեն, գնան տուն, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը հակված չէ մասնակցելուն, թեպետ պատրաստ է գնալ ընտրություններին, եթե շատ ցանկանան:
Ասացին` նախագահն ասել է, որ իր առողջական վիճակն այլևս չի ներում մասնակցել քարոզարշավներին, չի ցանկանում նաև ցուցակում տեղ զբաղեցնել, առավելևս գլխավորել ցուցակը:
Այնպես որ, եթե ուզում են գնալ ընտրությունների, թող գնան առանց իր ակտիվ մասնակցության, մաքսիմում համաձայնի ցուցակում իր անունը գրելուն: