f

Անկախ

Ադրբեջանի իշխանություններին տվե’ք մի քանի ժամ՝ զորքերը դուրս բերելու համար, չկատարելու դեպքում սկսեք ռազմական գործողություն. Էդիկ Բաղդասարյան


Ակնհայտ է, որ Հայաստանի Զինված ուժերը երկրի սահմանները չի ցանկանում պաշտպանել: Իսկ առաջխաղացող թշնամուն, եթե չես կանգնեցնում, նշանակում է այդպիսի հրաման ունես: Արդեն երկրորդական է՝ Գլխավոր շտաբի պետին նման հրաման տվե՞լ է Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ: Զորքի հրամանատարը չի կատարում օրենքով սահմանված իր պարտականությունները: Նրան ԱԱԾ-ն դեռ երեք օր առաջ պետք է կալանավորեր, և արդեն իսկ պետք է ունենայինք շտաբի նոր պետ: Բայց Նիկոլ Փաշինյանին հենց այսպիսի շտաբի պետ է պետք, որոշում չկայացնող շտաբի պետ, չդիմադրող: Արտակ Դավթյանին ժամանակին նույնիսկ իր ղեկավարած զորամասում սպաները չէին ենթարկվում: Նա երբեւէ ոչ մի որոշում չի կայացրել ռազմի դաշտում, 2018-ին նույնիսկ թաքցրել էր Նախիջեւանի հատվածում թշնամու դիրքերի առաջխաղացման փաստը: Ու մեկ էլ Պատրոն Դավոյի հետ հին զենքերի գործարքներին իր համաձայնությունն է տվել:

Թշնամին տարբեր հատվածներում մտնում է մեր տարածք, դա շարունակվելու է նաեւ վաղը, մի շաբաթ հետո, մի ամիս հետո: Ում էլ դիմի իշխանությունը՝ զրո արդյունք է ունենալու, բոլորը զրո վերաբերմունք են ցույց տալիս այն ղեկավարին, որն իր երկրի սահմանները նույնիսկ չի փորձում պաշտպանել: Հայտարարություններ են լինելու բազում, դատապարտելու են Ալիեւին, բայց դա առանձնապես բան չի փոխելու: Այո, պարտությունից հետո բանակը հուսալքված է, քիչ ժամանակ է անցել վերականգնվելու համար, բայց երկրի այսպիսի օրհասական վիճակում նա է միակ երաշխիքը: Դիվանագիտությունը որեւէ արդյունք չի ունենալու այս փուլում, մինչեւ ցույց չտաս, որ քեզնից գործոն ես ներկայացնում, կաս որպես կողմ: Իսկ մենք այժմ ոչ մեկի համար գործոն չենք, նույնիսկ չգիտեմ ինչ ենք: Կարծում եմ, այլ ելք չկա: Ադրբեջանցիները հետ չեն գնալու, նրանք, ինչպես տեսնում եք, նպաստավոր դիրքեր են ընտրում հետագա գործողությունների համար: Ադրբեջանի իշխանություններին տվե’ք մի քանի ժամ՝ զորքերը դուրս բերելու համար, չկատարելու դեպքում սկսեք ռազմական գործողություն: Մենք Ադրբեջանին պատերազմ չենք հայտարարում, մենք մեր սահմանն ենք պաշտպանում: Շահարկումները կանխելու համար ասեմ, որ երեք ընկերներիս հետ պատրաստ ենք մասնակցել այդ ռազմական գործողությանը։

Էդիկ Բաղդասարյան Արտակ Դավթյան Սյունիքի մարզ սահմանային միջադեպ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին