f

Անկախ

Թշնամու զորքը հետ չի գնացել, սարերին նրանք են, դաշտում` հայ գյուղացին. Վերին Շորժայի ղեկավար


դրբեջանցիները հետ չեն գնացել, նույն դիրքերում կանգնած են, իրավիճակը ոնց կար, նույնն է մնում, ոչ մի փոփոխություն, ինչ կար` նույն ձեւ մնում է. նրանք սարերում են, գյուղացիները` ներքեւի դաշտերում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը:

Նշենք, որ թշնամու զորքն արդեն մի քանի օր է, առանց դիմադրության, ներխուժել է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր: Երանոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական զորքը, Վարդենիսի ուղղությամբ, մոտավոր հաշվարկներով 300-400 մետր առաջ է եկել: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ որեւէ փոփոխություն չկա, թշնամին նույն տեղում կանգնած է: Հայաստանի սարերում թշնամու զորքն է նստած, ներքեւում գյուղացին է՝ բաց դաշտում գարնան աշխատանք է անում:

«Հենց հիմա գյուղացիները դաշտում գործ են անում, վտանգի մասին չեն մտածում»,- ասաց Երանոսյանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի այցից հետաքրքրվեցինք, ի՞նչ է ասում, ի՞նչ աշխատանքներ են տարվում: «Ես չգիտեմ, իրեն հարցրեք՝ ինչ է ասում, ես չգիտեմ»,- պատասխանեց Վերին Շորժայի ղեկավարը:

Ի դեպ, երեկվանից փորձում ենք կապ հաստատել մարզպետի հետ, նա չի պատասխանում մեր զանգերին:

Հարցին՝ այն սարերում, որտեղ այս պահին ադրբեջանական զորքն է,  մեր բանակից դիրքապահներ կա՞ն, պաշտպանություն կա՞, Երանոսյանը պատասխանեց. «Անպայման, բա ո՞նց չկան, տղերքն իրենց տեղում են, դրա համար էլ հանգիստ աշխատանքներ ենք կատարում»:

Հարցին` այդ դեպքում ինչպե՞ս են ադրբեջանցիներն առանց մեկ կրակոցի 300-400 մետր առաջ եկել, եթե դիրքերում զինվորներ կան, Երանոսյանը զայրացած արձագանքեց. «Դե հիմա, էնքան հարցեր եք տալիս, ես իրենց տեղը ո՞նց կարող եմ պատասխանել: Հիմա մեկ ուրիշը Ձեզ էդ հարցը տա, ո՞նց կպատասխանեք, կարա՞ք պատասխանեք»:

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են ասում պաշտպանության նախարարությունից, ասաց. «Ես չգիտեմ՝ ինչ են ասում»:

Հիշեցնենք, որ թշնամու զորքն արդեն երկու օր է՝ ներխուժել է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ։

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ հակառակորդի զորքը Վարդենիսի շրջանում սարի գլխի դիրքերից 3 կմ իջել է ներքեւ, խրամատներ է փորում։ Դիրքապահ զինվորները հայտնել էին, որ թշնամին մեծաթիվ զորք է կուտակել նաեւ Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում։

Գեղարքունիքի մարզ Շորժա ադրբեջանցի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին