f

Անկախ

Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի խափանման միջոցը վերացնելու՝ պաշտպանների միջնորդությունը


Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, կայացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը:

Նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի պաշտպանները դատավորին միջնորդեցին իրենց տրամադրել քրեական մայր գործի ամբողջական նյութերը: Պաշտպանները դատարանում հիշեցրին, որ մայր գործը, որից անջատվել էր Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքով գործը, հարուցվել էր 2019 թվականի ապրիլի 12-ին ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Սևակ Քոչարյանի ցուցմունքների հիման վրա, ապա 6 ամիս նախաքննություն իրականացնելուց հետո հարուցվել էր ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական գործ, որով մեղադրանք էր առաջադրվել Սերժ Սարգսյանին, և նշեցին, որ իրենց տրամադրվել են միայն անջատված քրեական գործի վերաբերյալ նյութերը:

Պաշտպանների խոսքով՝ հիմնական քրեական գործերի նյութերը ևս պետք է կցվեն այս քրեական գործին, ուստի միջնորդեցին դատարանին աջակցել պաշտպանական կողմին՝ ձեռք բերելու անհրաժեշտ նյութեր, մեղադրանքի կողմից պահանջել և ստանալ, ինչպես նաև քրեական գործին կցել և պաշտպանական կողմին ծանոթանալու համար տրամադրել հիմնական քրեական գործով բոլոր նյութերի պատճենները, ինչպես նաև այդ գործով տուժող ճանաչված Սևակ Քոչարյանի դիմումում, բացատրությունում և ցուցմունքներում վկայակոչված ենթադրյալ այլ հանցագործությունների մասին հայտնած տեղեկությունների վերաբերյալ իրավական գնահատականներ պարունակող որոշման կամ որոշումների պատճենները:

Պաշտպանական կողմը, պնդելով միջնորդությունը, պատրաստակամություն հայտնեց անգամ դռնփակ նիստում քննարկել մայր գործի այնպիսի նյութեր, որոնք կարող են դիտարկվել գաղտնիք պարունակող: Դատախազն էլ իր դիրքորոշման վերաբերյալ մի քանի քրեական գործերով որոշումներ մեջբերեց, որոնք պետք է ներկայացնի դատարանին, ինչից հետո նոր դատարանը կանդրադառնա միջնորդությանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն։

Այդ դատական նիստի ընթացքում պաշտպանները դատարանին միջնորդեցին նաև վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրությունը երկրից չբացակայելու վերաբերյալ:

Նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն անդրադարձավ խափանման միջոցի հիմքերին, Սերժ Սարգսյանի գործունեությանը, 1990-ական թվականներից նրա զբաղեցրած բարձրաստիճան պաշտոններին՝ հռետորական հարց բարձրացնելով՝ «ՀՀ Երրորդ Հանրապետության պատմության մեջ շա՞տ են այսպիսի կենսագրություն ունեցող անձինք»:

Մակինյանն անդրադարձավ քննիչի՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշմանը, նշեց, որ դրանում չկա նշում այն մասին, որ այս որոշումը կայացրել է քրեական գործով ձեռք բերված բավարար հիմքերի հիման վրա: Մակինյանը նաև անդրադարձավ այն դեպքերին, երբ Ս.Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման ընթացքում դատարանի թույլտվությամբ Սերժ Սարգսյանը լքել է երկիրն ու սահմանված ժամանակահատվածում վերադարձել:

Երեկ վերոբերյալ միջնորդությունների կապակցությամբ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը պետք է հրապարակվեր այսօր՝ 14:00-ին:

Այսօր վերսկսված դատական նիստի ընթացքում դատավոր Վահե Միսակյանը որոշեց մերժել Սերժ Սարգսյանի խափանման միջոցը վերացնելու՝ պաշտպանների միջնորդությունը:

Ինչ վերաբերում է մյուս միջնորդությանը, որով պաշտպանները ցանկանում էին ստանալ քրեական մայր գործի ամբողջական նյութերը, դատարանը վճռեց հարցի լուծումը հետաձգել մինչև որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը:

«Այս փուլում դատարանը չի կարող դատողություններ անել, թե ներկա պահին նախաքննության փուլում գտնվող թիվ 581, թիվ 564-19 մայր գործը կարո՞ղ է արդյոք պարունակել սույն գործի մեղադրանքին առնչվող փաստաթղթեր կամ ապացույցներ: Հետևաբար՝ դատարանը եզրահանգել է, որ միջնորդության մեջ նշված փաստաթղթերը պահանջելու անհրաժեշտությունը դատարանը կարող է քննարկել սույն քրեական գործով ապացույցները հետազոտելուց և վկաներին հարցաքննելուց հետո»,- ասաց Վահե Միսակյանը:

Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 3-ին՝ ժամը 13:00-ին:

Սերժ Սարգսյան Ընդհանուր իրավասության դատարան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին