f

Անկախ

Արևմուտքը սկսում է բացահայտ խոսել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության դեմ


Օրերս Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Լոնդոնը կնախընտրեր Լեռնային Ղարաբաղում տեսնել բազմազգ խաղաղապահ ուժեր, և ոչ թե բացառապես ռուսական զորախումբ: 

Հիշեցնենք, որ Ղարաբաղյան 2-րդ պատերազմի ռազմական գործողություններն ավարտվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համաձայնագրով: Դրա պայմաններից մեկը Լեռնային Ղարաբաղում գրեթե 2000 հոգանոց ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումն էր:

Դեսպանը նշել է, որ Բրիտանիան կնախընտրեր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցեր զինադադարի շուրջ, իսկ խաղաղապահ զորակազմը լիներ միջազգային:

«Մենք պետք է ուսումնասիրենք [Ռուսաստանի խաղաղապահ ուժերի] մանդատը, ավարտենք այդ մանդատը: Պետք է հասկանալ, թե ի՞նչը կարող է այլընտրանք լինել [ռուսական առաքելությանը], ի՞նչը կարող է դրան հաջորդել»:

Դեսպանը խոսել է նաև հաղորդակցության միջոցների ապաշրջափակման մասին, ինչպես նաև կոչ արել պաշտոնական Բաքվին թույլ տալ ընդդիմությանը և քաղաքացիական հասարակությանը մասնակցել այդ գործընթացներին:

«Մենք հորդորում ենք կառավարությանը դիտարկել դա որպես հնարավորություն՝ ամբողջ հասարակությանը ՝ շահույթ չհետապնդող կազմակերպություններին, լրատվամիջոցներին և, օրինակ, ընդդիմությանը, թույլ տալ մասնակցել այս վերակառուցման ազգային ծրագրին», - ասել է բրիտանացի դիվանագետը:

Հարցազրույցից ակնհայտ է դառնում մի բան: Արևմուտքին առանձնապես դուր չի գալիս Ռուսաստանի ռազմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում: Իհարկե, նրանց ավելի ձեռնտու կլիներ, եթե այնտեղ լիներ միջազգային խաղաղապահ զորախումբ: Սակայն դեսպանը մոռանում է, որ նույն Արևմուտքը համառորեն աչքերը փակեց Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող վայրագությունների, կենսաբանական զենքի օգտագործման, քաղաքացիական բնակչության նպատակաուղղված թիրախավորման հանգամանքների վրա, այդպիսով կանաչ լույս վառելով Ադրբեջանի համար: Հենց Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդած հումանիտար հրադադարի ռեժիմները կոպտագույնս խախտվեցին, չտևելով անգամ րոպեներ:

Համաձայնագրի ստորագրման պահից ի վեր արևմտյան ԶԼՄ-ներում պարբերաբար են հայտնվում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության մասին բացասական արձագանքներ: Օրինակ, Foreignpolicy-ն նոյեմբերի 25-ին արդեն գրում էր, որ Մոսկվան իր վրա մեծ պատասխանատվություն է վերցրել, բայց անհրաժեշտության դեպքում կարող է դիմել ԵԱՀԿ-ին կամ ՄԱԿ-ին, արևմտյան մայրաքաղաքներին կամ այլ միջազգային կազմակերպությունների:

Ավելի ուշ ռուս խաղաղապահներին սկսեցին մեղադրել լրագրողների մուտքն Արցախ արգելելու մեջ: «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը կոչ արեց Ռուսաստանին չարգելափակել լրագրողների մուտքը, անգամ դիմեց ՄԱԿ-ին և Եվրոպայի Խորհրդին՝ ապահովելու խոսքի ազատության իրականացումը:

2021 թ. ապրիլին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը օնլայն սեմինարի ընթացքում ելույթի ժամանակ հայտնել էր, որ ակնկալում է ադրբեջանցիների դժգոհության աճ՝ կապված Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների երկարաժամկետ տեղակայման հետ: Նշենք, որ սեմինարը կազմակերպվել էր «Թուրքական ժառանգություն» ամերիկյան ՀԿ-ի կողմից:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարկ Քուփերն էլ հայտնել էր Ռուսաստանի պատճառով Լեռնային Ղարաբաղում «ապակայունացման ռիսկի» մասին:

Նշենք, որ միայն Արևմուտքը չէ, որ խիստ անհանգստացած է Արցախում ռուս խաղաղապահների ներկայությամբ: Ադրբեջանում ևս, ռուս խաղաղապահներին վերաբերվում են խիստ զգոնությամբ: Դա հատկապես ընդգծվել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ռուս խաղաղապահ կոնտինգենտի ղեկավար Ռուստամ Մուրադովի հանդիպումից հետո:

Այդուհանդերձ, Ադրբեջանը չի շտապում բաց առճակատման դուրս գալ Ռուսաստանի դեմ, թեև պարբերաբար, ճգնաժամային իրավիճակներ ստեղծելով, փորձ է անում հեղինակազրկել ռուս խաղաղապահների առաքելությունը: Դրա վառ ապացույցը կարող է լինել այն, որ ադրբեջանցիները գաղտագողի անցել էին Ստեփանակերտի մերձակայք, և այնտեղ պղծել ճանապարհային ցուցանակները, կամ օրինակ, ապրիլի վերջին կրակոցներ էին եղել Ստեփանակերտի տներից մեկի ուղղությամբ:

Պետք է հստակ հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված կոնֆիգուրացիան դուր չի գալիս բազմաթիվ երկրների, որոնք տարածաշրջանային գործընթացի վերաբերյալ ունեին այլ պատկերացումներ և ակնկալիքներ: Ընդ որում, այդ դժգոհությունն արդեն բացահայտ հնչեցվում է արևմտյան պաշտոնյաների շուրթերով:

Ռուսաստանի ազդեցության մեծացումը մեր տարածաշրջանում, բնականաբար, հակասում է մեծ թվով երկրների շահերին: Այդ ազդեցության աճի մասին է վկայում նաև Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին լուրերը, որոնց  մասին խոսել է նաև վարչապետ Փաշինյանը:  Այդ պատճառով Արևմուտքն ամենատարբեր ճակատներում փորձում է դիմադրել սկսված գործընթացին՝ Ռուսաստանի ազդեցության գոտու նվազման նպատակով: Եվ բնական է, որ պարբերաբար Ռուսաստանն ուղղակի և անուղղակի ձևով ստանալու է հարվածներ՝ Արցախում միայնակ խաղաղապահ ուժերի տեղակայման համար: Այս համատեքստում է տեղավորվում նաև Սյունիքում ծավալվող վերջին դեպքերը:

Ադրբեջան Ղարաբաղյան հակամարտություն Ռուսաստան Արևմուտք

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին