Իմ տեղեկություններով՝ գեներալ Մուրադովը ևս երկու ամիս կմնա Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահների հրամանատարության ղեկին. այս մասին իր թելեգրամյան ալիքում գրում է ռուս ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը:
«Վերջին օրերին Հայաստանը և Ադրբեջանը խնդրել են Ռուսաստանի ղեկավարությանը չփոխել նրան, չնայած գործերն ու պաշտոնը հանձնելու գործընթացն արդեն սկսվել է: Անգամ փոխարինողն է արդեն եկել՝ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը:
Այս անհանգիստ օրերին, ըստ ամենայնի, նրանք որոշել են թողնել անվիճելի հեղինակություն ունեցող գեներալին, որն ամբողջովին խորասուզված է իրավիճակի և առանձնահատկությունների մեջ...», – գրում է Կոցը։