Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի´ հայրենակիցնե´ր,
տեղեկացնում եմ, որ երկար մտորումների, քաղաքական դաշտը ամբողջապես ուսումնասիրելու և ներքաղաքական իրավիճակը սթափ գնահատելու արդյունքում վերջնականապես հանգել եմ այն համոզման, որ այս իշխանությանը հեռացնելը կենսական ու գոյապահպանական նշանակություն ունի մեր ազգի, պետականության ու Հայրենիքի համար:
Ուստի, #Պատիվ_Ունեմ հայտնելու, որ այսօրվանից մաս եմ կազմելու Հայաստանում իրական փոփոխությունների, ամուր և ժամանակակից պետություն կառուցելու գաղափարի շուրջ համախմբված «Հայրենիք» կուսակցության թիմին...
Անվտանգ և միասնական Հայաստանն այլընտրանք չունի...