f

Անկախ

Կամազուրկ և ապաշնորհ ՀՀ իշխանությունները շարունակում են գործել պատերազմական իրավիճակին ոչ համարժեք. Ռուբեն Կարապետյան


Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օգտագործում եմ այս հարթակը հաշվի առնելով պահի լրջությունն ու առավել մեծ թվով հայրենակիցներիս հասնելու ցանկությունը։ Ինչպես գիտեք, երեկ ադրբեջանական ԶՈՒ-ը հարձակվել են Հայաստանի Հանրապետության վրա երկու ուղղություններով՝ առաջինը, առանց որևէ դիմադրության հայկական կողմից հանգիստ անցել են ՀՀ պետական սահմանն ու քայլերթով 3․5 կիլոմետր առաջացել ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածք Սյունիքում, երկրորդը, անցել են սահմանը Վարդենիսի ուղղությամբ։ Այդ կապակցությամբ պետք է արձանագրենք, որ․

1․ Հայաստանը ենթարկվել է ռազմական հարձակման հարևան երկրի կողմից, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Պատերազմի պաշտոնապես չհայտարարումը ու "մարտական գործողությունների" բացակայությունը բնավ չի հերքում ՀՀ-ի վրա ադրբեջանական հարձակման փաստն ու տարածքների գրավումը ադրբեջական զինուժի կողմից։

2․ Կամազուրկ և ապաշնորհ ՀՀ իշխանությունները շարունակում են գործել պատերազմական իրավիճակին ոչ համարժեք՝ մտահոգված ապագա ընտրություններով, փորձում են միտումնավոր նվազեցնել տեղի ունեցածի նշանակությունը, շարունակում են մոլորեցնել ու ապատեղեկատվություն տրամադրել մեր հասարակությանը, ինչպես նաև խոսել բանակցությունների ճանապարհով տեղի ունեցածի կարգավորման մասին, իրականում ի ցույց դնելով սեփական անկարողությունը հասարակությունը միավորելու և պաշտպանելու երկրի սահմանները թշնամիներից։

3․ ՀՀ քաղաքացիների ու արտերկրի Հայության մեծամասնությունը չի գիտակցում, որ Ադրբեջանը խոսքերից անցել է գործի և իրական պատերազմ է սանձազերծել Հայաստանի դեմ։ Մեր ազգի մեծամասնությունը չի ցանկանում ընկալել Հայաստանի Հանրապետության գոյությանը սպառնացող վտանգի չափերն ու հետևանքները։

4․ ՀՀ դաշնակիցները մատնված են անգործության կամ զբաղված են դեռևս անարդյունք գործունեությամբ չնայած միջազգային համաձայնագրերով ամրագրված պարտավորություններին, իսկ մերձավորարևելյան ներկայիս պայթյունավտանգ զարգացումները հարմար պահ և մթնոլորտ են ստեղծում թշնամու համար։

5․ Մինչև հունիսի 20-ը վճռվելու է Սյունիքի և Հայաստանի ապագայի ճակատագիրը, երբ թշնամին օգտվելով ՀՀ-ի անինքնիշխան կարգավիճակից փորձելու է առավելապես տարածքներ գրավել մեր երկրի հարավային և այլ մասերում՝ գերխնդիր ունենալով ապահովել Սյունիքի վերջնական բռնազավթման գործընթացի անշրջելիությունը։

Այս պարզ արձանագրումները կատարեցի, որպեսզի հասկանաք թե ինչքան է ինձ զարմացնում և հիասթափեցնում մեր հանցավոր հավաքական անտարբերությունը Հայոց պետականության ճակատագրի՝ սեփական ապագայի նկատմամբ։ Դուրս եկեք փողոց և կտեսնեք թե մեր քաղաքացիների քանի տոկոսն է մտահոգված այն ամենով, ինչ ես վերևում նշեցի։

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ օրվա իշխանություններին, ապա եթե նրանք չսթափվեն ու վճռական քայլեր չձեռնարկեն միջազգային բոլոր ատյաններում ու մակարդակներում, չցուցաբերեն տեղում կոշտ ռազմական արձագանք տալու պատրաստակամություն՝ մեր երկրի տարածքից թշնամուն անհապաղ դուրս շպրտելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Հայաստանի կործանման այս ընթացքը կասեցնելու ուղղությամբ, ապա հունիսի 20-ից հետո մեր պետականության մնացած փլատակների վրա դժվար թե ի վիճակի լինենք կառուցելու «Չորրորդ Հանրապետությունը»։

Օգտագործում եմ այս հարթակը հաշվի առնելով պահի լրջությունն ու առավել մեծ թվով հայրենակիցներիս հասնելու ցանկությունը։...

Опубликовано Ruben Karapetyan Четверг, 13 мая 2021 г.

Ռուբեն Կարապետյան ՖԲ Գրառում

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին