Անգլիայի ֆուտբոլի առաջնության 2020/21 մրցաշրջանի հաղթողը «Մանչեսթեր Սիթի»-ն է:
Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Լեսթեր»-ին: «Կարմիր սատանաները» պարտվեցին 1:2 հաշվով:
Անգլիական Պրեմիեր լիգայի ավարտին մնացել է երեք տուր:
«Մանչեսթեր Սիթի»-ն 3-րդ անգամ է դառնում Անգլիայի չեմպիոն Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ: «Քաղաքայինները» դուրս են եկել նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որը կկայանա մայիիսի 29-ին: