f

Անկախ

Ադրբեջանցիների կողմից Սյունիքի մարզի Արավուս համայնքի հովիվի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի. ոստիկանություն


Ադրբեջանցիների կողմից Սյունիքի մարզի Արավուս համայնքի հովիվի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Գորիսի բաժանմունքում նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ հանցակազմի բացակայության հիմքով: Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը ոստիկանությունն ուղարկել է ՀՀ դատախազություն՝ դրա օրինականությունը ստուգելու նպատակով»,-փոխանցեցին ոստիկանությունից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Արավուս համայնքի սահմանում ադրբեջանցիները բռնություն էին գործադրել գյուղի հովիվ Ֆելիքս Ավագյանի վրա:

Tert.am-ին Ֆելիքս Ավագյանը փոխանցել էր, որ 8 ադրբեջանցիներ հարձակվել էին իր վրա: Ֆելիքս Ավագյանին սկզբնապես օգնության է հասել իր փեսան, ինչից հետո օգնության են եկել սահմանը հսկող ժամկետային զինծառայողները, գյուղի տղաները, ինչից հետո ադրբեջանցիները հեռացել են։

«Այդ դեպքից հետո բոլորը վախենում են անասուններին տանեն արածեցնելու, ոչ ոք չի գնում, անասունները կոտորվում են գյուղի մեջ, ով ռիսկ կանի նորից տանի։ Մեր գյուղում բոլորը անասնապահությամբ են զբաղվում, հիմա չգիտեմ, թե ինչ պիտի անեն, մի մասը վաճառել է անասուններին, մի մասն էլ դրանով ա ապրում, հիմա ինչ պետք է անեն։ Մեր ջահելներին, մեր գյուղի բնակիչներին իրենց պոստերից հայհոյում են, քարերով հարվածում են ադրբեջանցիները»,-ասել էր նա:

Արավուս համայնք ՀՀ Ոստիկանություն քրեական գործ Ադրբեջան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին