f

Անկախ

Ես չեմ ասել Նիկոլ Փաշինյանը կամ ես մեղավոր չենք, բայց չի կարելի այն տարիների չարածը բարդել այսօրվա վրա. Ս. Միքայելյան


Հոկտեմբերի 27-ին արձակված կրակը տարավ կյանքեր իր իշխանության օրոք, եւ այդ կրակի ծխից մեր ժողովուրդը մինչեւ հիմա խեղդվում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Ես իր օրոք մեծ զրկանքներ, դժվարություններ եմ տարել բանտերում, ինքը պետք է հիշի իր արածը հայ ժողովրդի նկատմամբ, հետո նոր նման արտահայտություններ անի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այս իշխանության օրոք հհայրենիք ենք կորցրել, ազարավոր զոհեր ենք տվել, նա արձագանքեց. «Պատերազմը 1-2 օրվա բան չի, տարիների հարց է, որը եղել է: Այսինքն անպատրաստ ենք եղել տարիների ընթացքում: Սպարապետից հետո անպատրաստ ենք եղել մինչեւ այս իշխանությունները: Եվ այդ ժամանակահատվածում եթե մենք Շուշիից ու Հադրութից ենք խոսում, կարող էին իրեն լափած գումարներով Հադրութից Շուշի թունել անցկացնել:

Ես չեմ ասել Նիկոլ Փաշինյանը կամ Սասուն Միքայելյանը մեղավոր չեն, բայց չի կարելի այն տարիների չարած գործը բարդել այսօրվա վրա: Եթե այն ժամանակ երկրի նախագահները պատկերացնում էին, հասկանում էին, որ բանակցային փուլում ոչ մի հարց չի լուծվելու, ուրեմն կամ պետք է գնային ինչ-որ ճանապարհով, կամ մենք պետք է պատրաստվեինք պատերազմի: Ադրբեջանը պատրաստվեց պատերազմի, եւ ես միշտ ասել եմ, որ պատերազմն անխուսափելի է: Մենք էլ պետք է պատրաստվեինք, որ հակահարված տայինք, հնարավորություն ունենայինք նորագույն տեխնիկայի, իրենց զինուժի դեմ գնալու»:

Ինչ վերաբերում է մեղադրանքին, որ Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացն է տապալել եւ մոտեցրել պատերազմը, Սասուն Միքայելյանն ասաց. «Բանակցային գործընթացը Փաշինյանը չի տապալել: Այդ գործընթացը եկել է նախորդ ժամանակահատվածից եւ հասել այսօրվան: Չի կարելի բերել բարդել մեկ մարդու վրա: Եթե իրենք այդքան հայրենասեր էին, 10-20 տարի թող անեին: Էսօր ասում են՝ տվեք մեզ հնարավորություն կանենք, հնարավորությունը տրված էր 20 տարիներին, որ չարեցին: Եթե ժողովուրդը Ռոբերտ Քոչարյանին պետք է հետ բերի, ես չգիտեմ»:

Ինչ վերաբերում է հնչող գնահատականին, որ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով այնպես արեց, որ «արհավիրքը հետ է վերադառնում» հանձինս Ռոբերտ Քոչարյանի, զրույցին ներկա «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Արհավիրքը երբեք չի կարող հետ վերադառնալ, թեթեւ տարեք», իսկ Սասուն Միքայելյանն էլ հավելեց. «Էս ազգը պետք է հասկանա եւ արհավիրքներից հեռու մնա»:

Միքայելյանը նաեւ ընդգծեց. «Ես չեմ հուսահատվում, որ պարտվել ենք, որ հողեր ենք տվել. Էդ հողերը էլի մերը կլինի: Մեր դժբախտությունը հենց դրա մեջ է, որ մեր ժողովրդին տարբեր ձեւի ապատեղեկատվություն են տալիս, մարդիկ անորոշության մեջ են: Դրա համար մեզ պետք է համախմբվել, սառը դատել ու առաջ գնալ:Ես զրմանում եմ, որ մարդիկ, որոնք եղել են 20 տարի իշխանության, էսօր եկել ասում են՝ մեզ տվեք հնարավորություն: Եթե պարոն Միքայելյանին եք հարց տալիս, ինքը պարտությունը չի ընդունում եւ պատրաստ է հաղթելու»:

Սասուն Միքայելյան

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին