f

Անկախ

ԼՂ-ում ռուս խաղաղապահների հրամանատարությունը շնորհավորել է Հայրենականի վետերաններին


ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարությունը շնորհավորել է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի վետերաններին՝ Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ:

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը եկել էր շնորհավորելու Հայրենական մեծ պատերազմի վետերան, միաժամանակ Ստեփանակերտ քաղաքի վետերանների խորհրդի նախագահ Սերգեյ Երեմի Բարսեղյանին: Նա զորակոչվել էր 1943 թվականին և մեկնել Ուկրաինայի 1-ին ճակատ: Մասնակցել է Ուկրաինայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը և հայրենիք վերադարձել միայն 1946 թվականին:

ՌԽԶ մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավար, գնդապետ Իգոր Սիվակովն այցելել է գերմանական օկուպացիոն ուժերից Կիևի, Վիննիցայի և Ժիտոմիրի ազատագրմանը մասնակցած գնդացրորդ Սերգեյ Բախշիևի Արզումանյանին: Ժիտոմիրի ազատագրման ժամանակ Սերգեյ Արզումանյանը ծանր վիրավորվել էր և ավելի քան 7 ամիս հիվանդանոցում էր: Նա 1945 թվականի Հաղթանակի օրը դիմավորել է Նիկոլաևի ծովային ավիացիոն ստորաբաժանումում, որտեղ նրան տեղափոխել էին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:

Նախօրեին ռուս խաղաղապահների հրամանատարությունն այցելել է 11 վետերանի, որոնք այսօր առողջ են և ապրում են Ստեփանակերտում: Շնորհակալության ջերմ խոսքեր են հայտնել յուրաքանչյուրին այդ սարսափելի պատերազմում տարած Հաղթանակի համար: Նրանց հանձնվել են կարմիր մեխակների ծաղկեփնջեր և ռուս խաղաղապահների պատրաստած հիշարժան նվերներ:

Բացի դրանից՝ յուրաքանչյուր վետերանի ստեղծագործական նվեր է մատուցվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երգի-պարի համույթի արտիստների կողմից:

 

Արցախի Հանրապետություն Ռուստամ Մուրադով Հայրենական պատերազմ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին