Կառավարության շենքի մոտ այսօր՝ մարտի 12-ին, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիային միացել էին նաեւ ՄԻԱՎ վարակակիրներ։ Նրանք կրում էին սև դիմակներ և կարմիր թիկնոցներ, իրենց հետ բերել էին պաստառներ՝ «Մի վտանգեք մեր կյանքը», «Լսեք մեզ», «Ինչո՞ւ քանդել այն, ինչ աշխատում է» գրությամբ պաստառներ։
Պաստառները պարզած՝ նրանք կանգնեցին կառավարության շենքի դիմաց։ Հիշեցնենք, որ կենտրոնի աշխատակիցները բողոքում են կենտրոնը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի հետ միավորելու՝ կառավարության որոշման դեմ։