2017 թվականի դեկտեմբերին պաշտոնապես բացվեց Մեղրիի ԱՏԳ-ն:
Սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո հենց այնպես էլ իրականություն չդարձավ ուշագրավ այս նախագիծը, որն ըստ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «նպաստելու էր տարածքային համաչափ զարգացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը»:
Փոխարենը ԱՏԳ-ին պատկանող հողատարածքների ձեռք բերման կապակցությամբ հարուցվեցին քրեական գործեր և նախագիծը մնաց անկատար:
44-օրյա պատերազմից հետո ադրբեջանի նախագահը հավակնություններ է կատարում ենթադրյալ «Զանգեզուրի միջանցքի» մասին: Իսկ դժվար չի գուշակել, որ այդ միջացնքը հատում է Մեղրիի ԱՏԳ-ն:
Ի՞նչ կապ կարող է լինել իշխանափոխությունից հետո հիշյալ նախագծի ճամբին ստեղծված խոչընդոտների և նոյեմբերի 9-ի կապիտուլացիայի 9-րդ կետի իրագործման միջև: