f

Անկախ

Արցախը հանձնելուց հետո ի՞նչ նպատակ էր հետապնդում լտպ այս ձախողված նախաձեռնությունը


Երեկ առաջին նախագահը, խախտելով էթիկայի նորմերը, առանց կողմերի համաձայնության, հրապարակեց Հայաստանի նախկին Նախագահների հանդիպման ժամանակ արեց իր առաջարկը, «ձեռի հետ» խեղաթյուրելով Ռոբերտ Քոչարյանի պատասխանը։ Եվ նորից հայտնվեցին «իմաստուն պապիի սազանդարները», որոնք սկսեցին գովել նրա քաղաքական հեռատեսությունն ու խորաթափանցությունը։

Հանրահայտ է, որ լտպ-ի և Ռոբերտ Քոչարյանի միջև գաղափարական հակասության և 97-98 թվերին առաջինի հեռացմանը հանգեցրած դեպքերի հիմքը Արցախյան հարցում նրանց հակադիր դիրքորոշումներն էին։

Այն ժամանակ էլ լտպ-ն և նրա քաղաքական հենարանը հանդիսացող քաղաքական ուժերը, փորձելով բացատրել իրենց կառավարման ձախողումները, հայտարարում էին, որ Հայաստանի համար Արցախը իր ուժերից վեր բեռ էր և զարգանալու համար պետք էր ամեն գնով ազատվել այդ հարցից, ընդհուպ համաձայնվելով Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման պայմաններում այն թողնել Ադրբեջանի կազմում։ Նրան իշխանությունից հեռացրած ուժերը, Ռոբերտ Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, գտնում էին, որ Արցախը նաև Հայաստանի անվտանգության երաշխիքն է ու հնարավոր է միաժամանակ ապահովել և Հայաստանի զարգացումը, և բանակցություններով հասնել Արցախի հարցի հայանպաստ կարգավորմանը։

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի՝ 1998-2008 թվերի կառավարման շրջանում երկնիշ տնտեսական աճը փայլուն ապացույցը եղավ նրա, որ տնտեսական զարգացման խոչընդոտը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ, ոչ թե Արցախյան հարցն էր, այլ ապաշնորհ կառավարումը։

Հիմա փորձենք հասկանալ, թե իր հոգեզավակ ու գաղափարական հետևորդ այս դավաճան հողատուի կողմից պայմանավորված պատերազմի արդյունքում Արցախը հանձնելուց հետո ի՞նչ նպատակ էր հետապնդում լտպ այս ձախողված նախաձեռնությունը։

1 Սա նրա կողմից փորձ է սահմանազատվել պարտությունից և տպավորություն ստեղծել, թե ինքն ու իր «ծրագիրը» իրականացրած դավաճանը նույն գաղափարական հոսանքի ներկայացուցիչները չեն։

2 Արտահերթ ընտրություններից առաջ փորձ անել լղոզել գաղափարական դաշտն, այն փորձելով հանգեցնել նիկոլի անձի դեմ պայքարի, ոչ թե Հայաստանի քաղաքական կյանքում ապագայում նիկոլիզմի, այն է լևոնիզմի բացառման

3 Լավ հասկանալով որ, ինչպես 1998 թվին, այնպես էլ հիմա լևոնանիկոլիզմի դեմ պայքարը առաջնորդելու և հաղթելու ունակ կարող է լինել ազգային գաղափարախոսությունը դավանող քաղաքական ուժերի ու անհատների համախմբված բևեռը, ամեն գնով փորձել խանգարել ՀՅ Դաշնակցության, Արցախը և Սյունիքը ներկայացնող քաղաքական ուժերի և անհատների միասնական ճակատի ձևավորմանը՝ մի անգամ արդեն իրեն հաղթած Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

4 Հանդես գալով «նախկին» Նախագահների՝ մեկ բլոկով հանդես գալու նախաձեռնությամբ, առաջիկա նախընտրական քարոզարշավում անուղղակի աջակցություն ցույց տալ իր հոգեզավակ հողատուի միակ «գաղափարական» թեզին, թե նրա դեմ պալքարում են «նախկինները»։

5 Ընտրարշավի մեջ մտնելու նախօրյակին հանդես գալով նիկոլի քննադատությամբ, հասարակությանը մոլորեցնելով փորձ անել դիրքավորվել որպես հողատուին (ոչ թե նիկոլիզմին) ընդդիմադիր քաղաքական ուժ, «մոռանալով», որ ներկայիս ուսապարկերի մեծ մասը ՀԱԿ-ի նախկին երիտթևն և, իսկ նրանց աջակցելու համար իր կողմից «գործուղվել» են զանազան քանդոներ, գագիկջհանգիրյաններ, հովիկիգիթյաններ և շատ ուրիշներ։

6 Լավ հասկանով, որ իր «նախաձեռնությունը» չի կարող ընդունելի լինել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ առավել ևս իր գաղափարական հակառակորդ ՀՅԴաշնակցության կողմից, տպավորություն ստեղծել, թե «ընդդիմադիր» դաշտն ընտրության է գնում պառակտված, մինչդեռ իրականում խնդիրն առավել քան հասկանալի է բոլորի համար, և կազմակերպական առումով ընտրության առանձին գնացող ուժերը հստակ ձևակերպել են իրենց նպատակը՝ նիկոլն ու նիկոլիզմը պետք է ապագայում բացառվեն Հայաստանի քաղաքական քարտեզի վրա։

Հ.Գ. 2 օր առաջ դիտեցի Ագնեսա Խամոյանի հարցազրույցը ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտարարեց, որ միամիտ են բոլոր նրանք, ով հավատում է լտպ-ի ու դավաճան հողատուի միջև իբր գոյություն ունեցող «հակասության» մասին հեքիաթին։ Փաստորեն ծեր աղվեսի խաղերն արդեն պարզ են ոչ միայն իմ սերնդի, այլ նաև երիտասարդ քաղաքական գործիչների համար, որի համար ուրախ եմ։

Բագրատ Եսայան ՖԲ Գրառում լևոն տեր պետրոսյան Նիկոլ Փաշինյան խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին