f

Անկախ

«Հրապարակ»․ Հավանաբար հոգեբանները կվերլուծեն, թե ինչ կախվածություն է, որ 3 տարվա ընթացքում չի կարողանում հաղթահարել Նիկոլ Փաշինյանը


««Կապիտուլյանտը դու ես»․ Սյունիքում հնչած տղայական արձագանքը երեկ կրկին հնչեց՝ այս անգամ ԱԺ բարձր ամբիոնից՝ ուղղված Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։ Հավանաբար հոգեբանները կվերլուծեն, թե սա ինչ կախվածություն է, որը 3 տարվա ընթացքում չի կարողանում հաղթահարել Նիկոլ Փաշինյանը, և կհուշեն, թե ինչպես ազատվի կպչուն մտքերից ու հետապնդման վախերից։ Բայց մենք ստիպված ենք հերթական անգամ արձանագրել, որ մարդիկ չեն փոխվում, իսկ եթե անգամ փոխվում են, ապա դեպի վատը։

Մենք կարող էինք հույս փայփայել, որ վարչապետի պաշտոնը կհասունացնի այն զբաղեցնողին, ժամանակի ընթացքում նա կաճի ու գիտելիքներ ձեռք կբերի։ Կդառնա ավելի մեծահոգի ու լայնախոհ, ավելի առաջադեմ ու հայրենասեր։ Ամենակարևորը՝ կզգա այն մեծ պատասխանատվությունը, որն ինքը ստանձնել է 2018 թվականի մայիսին՝ աննկարագրելի հաջողության և փողոցային պայքարի, օրենքներ ոտնահարելու և պայմանավորվածություններ խախտելու միջոցով՝ ստանալով վարչապետի պաշտոնը։ Եվ եթե մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը կարող էր մոլորված լինել՝ մտածելով, որ վարչապետի պաշտոնը բացառապես վայելքներ, իշխանություն, փող, պատմության մեջ մնալու հնարավորություն է տալիս տվյալ անձին, ապա սեպտեմբեր-հոկտեմբերյան աղետից հետո պետք է գիտակցեր, որ դա ծանր պատասխանատվություն է, անպատմելի բեռ, և այն կրելու ընթացքում թույլ տված սխալներն անմեղ սխալներ չեն։

Դրանք կարող են անուղղելի, պատմական սխալներ լինել և մի ողջ ազգի ճակատագրի վրա բացասաբար անդրադառնալ։ Դրա հետևանքով մարդիկ կարող են զրկվել տունուտեղից, ունեցվածքից, հայրենիքից, անգամ՝ կյանքից։ Եվ եթե դրա մեջ կա գեթ մի քանի տոկոս քո մեղքի բաժինը, դու այլևս չես կարող խոսել այնպես, ինչպես խոսում էիր 2020-ի օգոստոս ամսին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նիկոլ Փաշինյան պարտություն

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին