f

Անկախ

Ինչ ազդեցություն ունի Բայդենի՝ ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանի վրա


2018-2019 թթ․ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոդված է հրապարակել The Washington Examiner կայքում՝ վերլուծելով գործող նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նշանակությունը տարածաշրջանի համար։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Չնայած լրատվականների գլխագրերին՝ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների առաջին նախագահը չէ, որն Օսմանյան կայսրության՝ 1915-ին ապրիլի 24-ից սկսած հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանեց: Նախագահ Ռոնալդ Ռեյգանը դա արել էր 1981-ին ապրիլի 22-ին` Հոլոքոստի «հիշատակի օրերը» հռչակելիս:

Նա ընդգծել էր, որ «Հոլոքոստին նախորդած հայերի ցեղասպանությունը և դրան հաջորդած կամբոջական ցեղասպանությունը, ինչպես նաև շատ այլ ժողովուրդների նկատմամբ շատ այլ նման հալածանքներ, Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն»: Արդյոք Բայդենի հայտարարությունը նշանակալի հեռացո՞ւմ է Ռեյգանին հաջորդած նախագահների զսպվածությունից, դեռ կերևա: 

Մեկնաբանները Բայդենի խոսքերն անմիջապես որակեցին պարզապես խորհրդանշական, ինչը գուցեև ճիշտ է: Բայդենի կողմնակիցները պնդում են, որ նա իր արտաքին քաղաքականության մեջ ընդգծում է մարդու իրավունքների կարևորությունը, ինչը, սակայն, անտեսում է Կովկասում ռազմավարական վերադասավորումների հրամայական անհրաժեշտությունն ու հնարավորությունը։ Վաշինգտոնի՝ նախկինում տատանվող վերաբերմունքը կարելի է բացատրել միջազգային քաղաքական տրամաբանությամբ: Սառը պատերազմի ժամանակ Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում կարևոր էր անփոփոխ աշխարհաքաղաքական այնպիսի պատճառներով, ինչպիսիք ՆԱՏՕ-ի ամրապնդումն էր Եվրոպայում՝ ընդդեմ Վարշավայի պայմանագրի, և Դարդանելի ու Բոսֆորի նեղուցների վերահսկողությունը: Դրանից հետո, իհարկե, Խորհրդային Միությունը փլուզվեց, ինչը գրեթե ամբողջությամբ լավ էր; առաջ եկավ արմատական իսլամիստական ահաբեկչությունը, և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստանձնեց իշխանությունը Թուրքիայում, ինչը գրեթե ամբողջությամբ վատ էր։ 

Կովկասում երեք փոքր պետություններ՝ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, գտնվում են երեք խոշոր, անհամատեղելի երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, որոնց շահերը հաճախ հակասում են ԱՄՆ-ի շահերին: Մենք չենք կարող այստեղ ծավալվել տարածաշրջանի քաղաքական բարդության շուրջ, բայց Խորհրդային Միությունից անկախանալուց ի վեր Հայաստանի վերաբերյալ առանցքային բնութագրիչը չափազանց համառ հավատարմությունն է Ռուսաստանի հանդեպ: Գտնվելով Ադրբեջանի հետ անհույս տարածքային, էթնոկրոնական պայքարի փակուղում, խորապես վախենալով Թուրքիայի հետ հակամարտությունից և արդարացիորեն զգուշանալով Իրանից՝ Երևանը ապավինել է Մոսկվայի աջակցությանը․ այլապես դժվար է բացատրել Հայաստանի արտաքին քաղաքականությունը։

Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտությունը, Մոսկվայի՝ խորհրդային ժամանակաշրջանի ներքին սահմանագծման արդյունքն է, որը նույնպես ձախողված փորձ էր լուծելու մարքսիստների կողմից ազգային հարց կոչվածը: 2020-ի պատերազմը, որում Թուրքիան օգնում էր Ադրբեջանին, ցույց տվեց, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից գրեթե ամբողջովին անիմաստ էր: Հայաստանը ռազմական զգալի կորուստներ ունեցավ, բայց հակառակ Երևանի սպասումներին՝ Մոսկվան պարտադրեց կրակի դադարեցման ռեժիմ, որը ճանաչեց նրա տարածքային կորուստները և գրեթե փլուզեց Հայաստանի կառավարությունը: Այդպիսի ընկերներով․․․

Հայաստանի կապվածությունը Ռուսաստանին ողբերգական է, հատկապես հաշվի առնելով Ամերիկայում հայերի մեծ թիվը, ինչը կարող էր Վաշինգտոնի ուշադրությունը կենտրոնացնել նրանց նախնիների հայրենիքի վիճակի վրա: 2018-ին Երեւան կատարած այցի ժամանակ ես հետաքրքրվեցի հայ վերլուծաբաններից , թե ինչու դա տեղի չի ունեցել: Ոմանք մատնանշեցին, որ ամերիկահայերի ուշադրությունը առավելապես կենտրոնացած էր ցեղասպանության ճանաչման և ոչ ժամանակակից իրողությունների վրա։ Անկախ նրանից՝ ճիշտ է Բայդենը, թե սխալ, նա հնարավորություն ունի ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ ավելի մեծ առաջնահերթություն տալ Հայաստանի ծանր վիճակին։

Ամերիկահայ համայնքն այժմ պետք է կենտրոնանա Երևանի՝ Մոսկվայի վրա հույս դնելու բացասական հետևանքների վրա, իսկ Վաշինգտոնը պետք է ավելի շատ ներգրավվի Կովկասի երեք երկրներում խաղաղություն և կայունություն հաստատելու գործին: Մենք շահագրգռված չենք, որ այդ երկրներից որևէ մեկը հարի Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վարչակարգերին կամ շահագործվի նրանց կողմից:

Իհարկե, Էրդողանի Թուրքիան վտանգավոր է Հայաստանի համար, բայց հույսի հիմքեր կան: Էրդողանի հանդեպ դժգոհությունն աճում է, 2019-ին առանցքային ՏԻՄ ընտրություններում նրա կուսակցությունը պարտություն կրեց Ստամբուլում և Անկարայում, ինչը Թուրքիայի սպասվող 2023-ին նախագահական մրցավազքը առանցքային է դարձնում իր ապագա ուղղության առումով: Դեռ վաղ է Թուրքիային ՆԱՏՕ-ի դաշնակցի դերից հեռացնելը, համենայն դեպս մինչև տեսնենք, թե արդյոք Էրդողանը թույլ կտա ՞ ազատ և արդար ազգային ընտրություններ, ինչը հնարավոր է միայն արևմուտքի ճնշման և վերահսկողության ներքո:

Թուրքիան ինքը վաղուց պետք է ճանաչած լիներ հայոց ողբերգությունը, բայց նրա ներքին քաղաքականությունը դա անհնար է դարձրել: Վաշինգտոնը նույնիսկ այժմ չպետք է թերագնահատի փոփոխությունների դժվարությունը, բայց Էրդողանի հեռանալը Թուրքիայի համար ինքնավերականգնման բազմաթիվ հնարավորություններ կբացի:

Ոչ ոք չի կասկածում, որ կովկասյան քաղաքականությունը բարդ է։ Խորհրդային Միության լուծարումից երեք տասնամյակ անց ԱՄՆ-ի ոչ համարժեք ուշադրությունը չի նպաստել դրա պարզեցմանը։ Եթե Բայդենի՝ ցեղասպանության հայտարարությունն ավելին է, քան ԱՄՆ-ի ներքին քաղաքականությունը, ապա տեղեկացվածության բարձրացումը կարող է միայն ամրապնդել Վաշինգտոնի դիրքերը տարածաշրջանում:

ԱՄՆ Ջոն Բոլթոն Հայոց ցեղասպանության ճանաչում արցախյան պատերազմ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին