f

Անկախ

ԱԺ ընտրությունների փոխարեն ընտրել համաձայնության վարչապետ. Դրա համար պետք է 44 պատգամավորի կամքը. Արտակ Թովմասյան


«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը ուղերձով դիմել է ԱԺ պատգամավորներին՝ կոչ անելով ընտրել վարչապետ եւ թույլ չտալ, որ լինեն արտահերթ ընտրություններ:

Ուղերձում նա մասնավորապես նշել է. «Հաշվի առնելով, որ մինչեւ մայիսի 10-ը հայ ազգի պագայի համար ճակատագրական որոշումը կախված է պատգամավորներից, դիմում եմ ձեզ: ՀՀ-ն ներգրավված է չափազանց բարդ իրադարձությունների մեջ: Մի մեծ զանգվածի համար, որոնց այդ իրադարձություններն անմիջականորեն չեն դիպել, չեն պատկերացնում իրավիճակի լրջությունը: Պատմությունը կրկնվելու  սովորություն ունի. նման իրավիճակում մենք հայտնվել ենք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, որի հետեւանքոը եղան պետականության եւ տարածքային կորուստները: Ինչպես 1918-1920 թվականների Հայաստանի կառավարությունը, այնպես էլ այս կառավարությունը չկարողացան ազգին միասնական պահել արտաքին եւ ներքին վտանգների դեմ պայքարելու համար: Հասարակության պառակտումը շարունակում է խորանալ, մեզ բաժանել են տարբեր գույների, բայց մենք գունավոր չենք: Դա արվում է այն պարագայում, երբ թշնամին ռազմական ուժով խլել է մեր երկրի մի մեծ մասը, իսկ հիմա շարունակում է հնչեցնել նոր սպառնալիքներ:

Թշնամին ծաղրելով վարչապետին, ծաղրում է մեզ, ինչն անընդունելի է: Ժողովրդին միասնական չպահելն է պատճառը, որ ես ասել եմ, որ այս կառավարությունը պետք է հեռանա: Կառավարությունը փոխելու պահանջն այսօր դարձել է գործընթաց, սակայն այսօր այդ գործընթացը տանել ԱԺ-ի ընտրությունների միջոցով, ոչ միայն վտանգավոր է, այլեւ անարդյունավետ ու աննպատակ:

Մենք հասկանում ենք, որ ընտրությունները բերելու են ցնցումների եւ  հասարակության էլ ավելի պառակտման: Չնայած այս կառավարությունը  թվերը հաշվելու հետ կապված խնդիրներ ունի, ներկայիս արտաքին քաղաքական եւ տնտեսական սպառնալիքներին միասնական դիմակայելու համար մեզ մնում է միայն մեկ ճանապարհ՝ պառակտումը խորացնող ընտրություններ կազմակերպելու փոխարեն ընտրել համաձայնության վարչապետ, որպես վարչապետ ընտրելով մեկին, որը բոլոր քաղաքական ուժերի հետ մեկտեղ ունի բավարար նորմալ հարաբերություններ եւ կարող է իրար դեմ պայքարելու փոխարեն ծախսվող ջանքերը տեղափոխել մեր հայրենիքը չճգնաժամից դուրս բերելու համար:

Դրա համար բավարար է ընդամենը 44 պատգամավորների նախաձեռնությունը, որոնք կպահեն ԱԺ-ն գործող կարգավիճակում եւ կառաջադրեն վարչապետի իրենց նոր թեկնածուին: Դա կլինի նաեւ Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքը, երբ ԱԺ-ն ցույց կտա, որ կարող է լուծել ազգային բարդագույն խնդիրներ, ոչ թե լինել որեւէ մեկի կամակատարը:

Ես հավատում եմ, որ ԱԺ-ում կան 44 պատգամավորներ, որոնք պետական շահը կգերադասեն վարչապետի իլյուզիոն խոստումներից բարձր: Ձեր այս որոշումից է  կախված մեր ընտանիքների եւ սերունդների ապագան: Գիտենք նաեւ ձեզ վրա գործադրվող ճնշումների մասին: մենք պատրաստ ենմք բազմակողմանի աջակցություն ցուցաբերել այդ ճնշումներին դիմակայելու համար: Ժողովուրդը սպասում է ձեր խելամիտ ընտրությանը: Ես վստահ եմ, որ միասին մենք կարող ենք»:

Արտակ Թովմասյան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին