f

Անկախ

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծանուն երաժիշտներ


Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին համալրված է մեծահամբավ երաժիշտներով։ Հիշեցնենք, որ հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին մեկնարկելիք մրցույթն այս տարի անցկացվելու է դիրիժորություն մասնագիտությամբ։ 

Ժյուրիի կազմում են Քյոլնի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Միխայիլ Յուրովսկին, մեծ ճանաչում վայելող դիրիժոր‚ թավջութակահար Դմիտրի Յաբլոնսկին, Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջի դիրիժորության պրոֆեսոր, Եվրամիության երիտասարդական նվագախմբի փորձերի գծով տնօրեն Փիթեր Սթարկը, դիրիժոր, կոմպոզիտոր, դիրիժորության ուսուցիչ Ժորմա Պանուլան, «IMG Artists» կորպորացիայի փոխտնօրեն, IMG-ի հյուրախաղերի գլոբալ ղեկավար Հարոլդ Քլարկսոնը, ՌԴ ժողովրդական արտիստ, համաշխարհային մեծ ճանաչում վայելող դիրիժոր, ջութակահար Պավել Կոգանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խաչատրյանական մրցույթի ժյուրին կղեկավարի Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը։

Այս պահին ընթանում է մրցույթին մասնակցել ցանկացողների հայտերի ընդունումը։ Արդեն իսկ դիմել են մեծ թվով երիտասարդ դիրիժորներ աշխարհի տարբեր երկրներից։ Նախնական փուլը հաղթահարած դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու մրցութային փուլերին, որոնց ընթացքում, ի թիվս այլ գործերի, դիրիժորների և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մեկնաբանմամբ կներկայացվեն նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Մասնավորապես, մրցութային պարտադիր ծրագրում ներառված են Սպարտակի և Ֆրիգիայի ադաջիոն Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան։ 

Նշենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։ Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Երաժշտական այս խոշորագույն միջոցառման կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը:

Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթ

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին