f

Անկախ

«Արժեքները այնպես են խեղաթյուրվել, որ հերոս ծնած, դաստիարակած ծնողին դասալիքի ծնողը գալիս է ցավակցելու». Տավուշի թեմի հոգևոր հովիվ


«Ճշմարտություն սերունդների համար նախաձեռնության կազմակերպած քննարկմանը, որը միավորել է 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների ծնողներին, մասնակցում էր նաեւ Տավուշի թեմի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, որի երկու եղբայրները զոհվել են արցախյան առաջին և վերջին պատերազմներում:

«Կարծում եմ՝ մենք սխալ հասարակության մեջ ենք ապրում: Կամ սա այն հասարակությունը չէ, որի համար մենք պայքարում էինք, ծառայում էինք եւ ուզում էինք փոխել: Մի ընդհանուր դիտարկում ունեմ: Մեր հայրենիքում մենք ոչ թե ապրում ենք, այլ նոյեմբերի 10-ից հետո մենք ամեն օր մեռնում ենք: Ապրելը շատ վերամբարձ է, հազվադեպ երեւույթ է այսօր մեր օրերում: Բայց այս պահին մեռնելը շատ մեծ շռայլություն կլինի: Մենք պիտի ապրենք, պայքարենք եւ շարունակենք մեր սրբազան պայքարը, որի համար մեր տղաները անմահացել են: Մեզ համար մի կարեւոր բացահայտում ենք արել: Ապաքինման համար մենք պետք է հիշենք, հիշենք մեր հերոսներին անուն առ անուն: Միայն այդպես է լինելու հասարակության եւ մեր կյանքի ապաքինումը: Մենք չենք կարողանալու մեզանից փախչել, չենք կարողանալու խուսափել իրականությունից: Պիտի հաշտվենք եւ այդպես ապաքինվենք: Մեր բոլոր տղաները, անխտիր բոլորը հաղթել են եւ, անկեղծ ասած, երբ նայում ենք, չգիտենք՝ իրենք են երանելի, թե մենք ենք ողորմելի վիճակում: Տղաները գոնե չտեսան նոյեմբերի 10-ի խայտառակ առավոտը: Տղաները մինչեւ վերջին վայրկյանը հավատացել են հաղթանակին ու ամեն ինչ արել են հաղթանակի համար, ամեն ինչ տվել են հաղթանակի համար ու հաղթանակը նրանց ձեռքերի, հայացքների մեջ է եղել: Եթե չհավատային, կփախչեին, ցավոք սրտի, ինչպես եղել է տարբեր շարքերում: Մենք պետք է փոխենք հասարակության այս իրավիճակը: Ու մեկս մյուսին պետք է օգնենք: Դուք, սիրելի ծնողներ, պետք է օգնեք քահանաներիս, որովհետեւ, ինչպես ասացի, տղաները հաղթել են մահվանը: Եվ մենք, որեւէ մեկը իրավունք չունենք նրանց սպանելու:
Ինչո՞ւ եմ ասում՝ մենք սխալ հասարակության մեջ ենք ապրում: Արժեքները այնպես են խեղաթյուրվել, որ հերոս ծնած, դաստիարակած ծնողին դասալիքի ծնողը գալիս է ցավակցելու, երեխային թաքցրած, երեխային տղամարդ չմեծացրած ծնողը գալիս, մխիթարում է հերոսի ծնողին: Սա անհնար է, այսպիսի բան պետք է թույլ չտանք: Ի վերջո, բոլորս էլ մեռնելու ենք, չենք եկել այստեղ մնալու: Բայց ինչպե՞ս է դա լինելու: Տղաները մարտում ընկան, դա պատիվ է»,-ասաց նա զոհված հերոսների ծնողներին: 

Նյութը՝ aravot.am

արցախյան պատերազմ Ճշմարտություն սերունդների համար

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին