f

Անկախ

Տիկնանց արգելակման խողովակները ծակվել են, զսպման «հեղուկը» արտահոսել. Արայիկ Հարությունյան


‼️Նաիրա Զոհրաբյանին ու Լիլիթ Գալստյանին իրենց ֆեյքերն էլ բավարար չեն, անձամբ են ստեղծում կեղծ լուրեր

Երբ դեղին տաբլոիդները, անանուն տելեգրամ ալիքները կամ ֆեյքերը կեղծ տեղեկություն են տարածում, դա որքան էլ որ անընդունելի է, նույնքան էլ հասկանալի է, քանի որ այդ ֆեյք աղբյուրները ֆեյք լուրեր ստեղծելու համար են: Սակայն երբ իրական մարդիկ, այն էլ՝ նախկինում հարգելի քաղաքական գործիչներն են ձգտում ֆեյքային գրառումներ կատարել, ա՛յ դա արդեն անընդունելի է:

ԲՀԿ-ի շարքերում ամեն կերպ տեղը պահպանել ցանկացող Նաիրա Զոհրաբյանը, ինչը նրան, ամենայն հավանականությամբ, չի հաջողվելու, և դաշնակցական Լիլիթ Գալստյանը, որն ամեն ինչ անում է «Սիմբա» դաշինքում ավելի բարձր տեղ զբաղեցնելու համար, երեք օր առաջ ֆեյսբուքյան իրենց էջերում կեղծ տեղեկություն են տարածել, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներ Ռազմիկ Մկրտչյանը և Դավիթ Կարապետյանը մասնակցել են արյունալի «ռազբոռկայի»: Սակայն այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, թե՛ Մկրտչյանը և թե՛ Կարապետյանը տիկնանց ստահոդ ստատուսներից առաջ հայտարարություններ էին տարածել այդ ֆեյք լուրի մասին: Բայց՝ ո՛չ, տիկնանց արգելակման խողովակները ծակվել են, զսպման «հեղուկը» արտահոսել, և նրանք այլևս ի վիճակի չեն իրավիճակին համապատասխան արձագանք տալ: Ավելին, Զոհրաբյանը, լինելով Ազգային ժողովի պատգամավոր, կարող էր կապվել ոստիկանապետի հետ և առնվազն իմանար եղելության մասին: Ու այսքանից հետո նրանք պայքարում են «за звание дома высокой культуры и быта»...

✅Հ.Գ.1. Հակադարձելիս կլինեք ավելի ստեղծարար, խնդրում եմ չօգտագործել և չխոսել Գյուլնազ տատի հին հեքիաթներից՝ կրթությունը «քանդելուց» (սրանից ընդհանրապես մի խոսեք, ձեր խելքի բանը չէ), սորոսականությունից, Թումանյանի քառյակն անգիր չանելուց, Հայ եկեղեցու պատմություն առարկան հանելուց, հայերենի դասերը կրճատելուց և այլն: Դրանք հնացած երգեր են: 🙂

✅Հ.Գ.2. Մեկնաբանության տողում կդնեմ նաև տեսանյութ, թե ինչպես են թաղապետերն օգնում ճանապարհին հայտնված վիրավոր տղամարդուն: Հուսով եմ՝ տիկնայք ներողություն կխնդրեն հանրությանը թյուրիմացության մեջ գցելու համար:

‼️Նաիրա Զոհրաբյանին ու Լիլիթ Գալստյանին իրենց ֆեյքերն էլ բավարար չեն, անձամբ են ստեղծում կեղծ լուրեր Երբ դեղին...

Опубликовано Arayik Harutyunyan Вторник, 4 мая 2021 г.

Արայիկ Հարությունյան Լիլիթ Գալստյան Նաիրա Զոհրաբյան ֆեյքեր

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին