f

Անկախ

Ռուսաստանցի համանախագահ Պոպովը ՌԴ ԱԳՆ-ի անունից պաշտոնապես գաղտնազերծեց, որի իմաստն այն էր, որ՝ Նիկոլ, դու սուտասան ես, դու խաբում ես. Շարմազանով


Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին՝ մի քանի թեզեր առաջ քաշեց, որոնցից մեկը վերաբերում էր բանակցային գործընթացին: «Բանակցային բովանդակությունը փոխվել է, ծռվել է 2015թ. աշնանը-2016թ. ձմռանը: Եթե Սերժ Սարգսյանը որոշել է, որ պետք է բացահայտումներ անի, թող բարի լինի պատմել մարդկանց 2015թ. աշնան և 2016թ. ձմռան իրադարձությունները, որից հետո եկել է 2016թ. գարունը, և եղել է ապրիլի 2: Այդ բանակցային բովանդակությունը փոխվել է հենց այդ ժամանակ, և դա ապացուցող փաստաթղթեր կան, որոնց հետ ես աշխատել եմ 2018թ. վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո»,- ասել է Փաշինյանը:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Կապիտուլյանտ Նիկոլի մանիպուլյացիան լկտի սուտ է և ողորմելի փորձ՝ իր ուսերից մեղքը և պատասխանատվությունը գցել: Ես դեռևս հոկտեմբերի 14-ին՝ պատերազմի ժամանակ, մի կողմ դնելով սահմանափակումները, ֆեյսբուքյան գրառում եմ արել, իրեն ասել եմ՝ չհամարձակվես քո մեղքը գցել ուրիշների վրա. մենք քեզ հանձնել ենք 2 հայկական պետություն, հայկական անկախ Արցախ, հայկական Շուշի, հայկական Հադրութ, հայկական Թալիշ, հայկական Մատաղիս, մենք քեզ ժառանգել ենք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ, մենք քեզ ժառանգել ենք մի Ալիև, որը բողոքում էր, որ փակ դռների հետևում իրենից միջազգային հանրությունը պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը: Ինչ վերաբերում է ԱԺ-ի նրա զառանցանքին, ապա կներեք, ե՞ս էի պառլամենտում ասում՝ իմ սեփական կետից եմ սկսում: Դու եկել ես, ասել ես՝ ես Սերժի կետից չեմ սկսում, իմ սեփական կետից եմ սկսում, հիմա ի՞նչ կապ ունի՝ նախկինում ինչ է եղել, չնայած՝ նախկինի մասին ես կխոսեմ: Նիկոլն էր, չէ՞, ասում՝ սկսում եմ իմ սեփական կետից, Նիկոլն էր պառլամենտում մեծամտաբար, գոռոզաբար և լկտիաբար հայտարարում՝ ինչ պետք է՝ դա էլ բանակցում ենք, նա էր, չէ՞, սկզբում ասում՝ Ալիևը կիրթ է, իսկ մեկ տարի անց ասում՝ Ալիևը կառուցողական է: Բա դա ո՞նց հասկանանք, պատերազմ սկսող ուժը ո՞նց կառուցողական դարձավ, այս կապիտուլյանտն էր, չէ՞, բանակցային ողջ ժառանգությունն ու բովանդակությունը լսում ոչ թե Տեր-Պետրոսյանից, Քոչարյանից, Սարգսյանից, այլ լսում Իլհամ Ալիևից: Այս կապիտուլյանտն էր, չէ՞, Վիեննան և Սանկտ Պետերբուրգը մի կողմ դնում և Դուշանբեի վերելակում ինչ-որ բան պայմանավորվում…»:
Նա ընդգծեց, որ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ փորձել է խաբել հասարակությանը, բայց միշտ ստացել է ապտակներ. «Երբ նա փորձեց բանակցային ժառանգությունը խեղաթյուրել, թե իբր նախկինում՝ Սերժ Սարգսյանի օրոք, այլ բան է բանակցվել, ռուսաստանցի համանախագահ Պոպովը ՌԴ ԱԳՆ-ի անունից պաշտոնապես գաղտնազերծեց, որի իմաստն այն էր, որ՝ Նիկոլ, դու սուտասան ես, դու խաբում ես: Նիկոլը սուտասան, մանիպուլյացնող գործիչ է»: Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
 

Էդուարդ Շարմազանով մամուլի տեսություն Բանակցային գործընթաց

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին