ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում մայիսի 3-ին հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, և այս միջոցն ուժի մեջ կմնա մինչև մայիսի 12-ը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ նման որոշում կայացրել է երկրի վարչապետին կից կոկոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը:
Կառավարությունից պարզաբանել են, որ միջոցառումները ներդրվել են կորոնավիրուսի դեմ առավել արդյունավետ պայքարելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանում երեքշաբթի օրը՝ մայիսի 4-ին, կսկսվեն COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ չինական Sinopharm ընկերության դեղամիջոցով պատվաստումները։
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 152 միլիոնը։