f

Անկախ

Մեր ժողովուրդը կարող է ազատվել ստի, կեղծիքի ու չարի կապանքներից բանականության ու հավատի միջոցով


Այսօր մամուլի միջազգային օրն է։ Հենց մամուլը «ծնեց» Նիկոլին ու «նիկոլիզմը»: Նիկոլը մեր սխալների ծնունդն է, Նիկոլը մամուլի ծնունդն է, նաև՝ բառացիորեն։ Իսկ իշխանության և մամուլի բարդ հարաբերությունների ֆոնին ժամանակի հետ Նիկոլը և «նիկոլիզմը» նույնականացան մամուլի հետ՝ այն վարկաբեկելով։ Նիկոլը, լինելով ծախված, ծախվող ու թղթադրամի ճռճռոցով շանտաժիստ, դարձավ հայկական մամուլի բացասական խորհրդանիշը՝ դրանով իսկ վարկաբեկելով ոլորտն ամբողջությամբ և լեգիտիմացնելով իշխանության հեգնանքը մամուլի նկատմամբ՝ սկսեց հեգնել մամուլին, իսկ մամուլն էլ ավելի ագրեսիվացավ՝ փաստացի ավելացնելով «նիկոլիզմի» քարոզը։ Հետո Նիկոլը հաղթեց։ Եվ սկսվեց մամուլի պատմական առաքելությունը։

Երբ 2018-ի ապրիլի առաջին օրվանից ժողովրդավարությունը ջախջախվել էր, բարոյականությունը՝ մոռացվել, պատմական հիշողությունը՝ հօդս ցնդել, իսկ ՀԿ սեկտորը մեծամասամբ դարձել կոնյուկտուրային ու ծախու, քաղաքականությունն էլ այլևս չկար, միակ ուժը, որ կանգնեց Նիկոլի դեմ, մամուլն էր։

Գլխավոր խմբագիրներից մինչև լրագրողներ դարձան Հայաստանի, ժողովրդավարության և հայկականության կատաղի պաշտպաններ: Եթե չլիներ մամուլը, Հայաստանից չէր մնա նույնիսկ այն, ինչ մնացել է, կկորցնեինք ոչ միայն Արցախի մեծ մասը, այլև ամբողջ Արցախը` Սյունիքն էլ ներառյալ։

Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Եթե դուք նայեք ովքեր առաջինը թուրը բարձրացրին «նիկոլիզմի» դեմ՝ ի հեճուկս կռապաշտ, Նիկոլի հետ սելֆի և նրա դեմքով դաջվածք անող ու երգ ձոնող հայաստանցիների և Սփյուռքի, կտեսնեք մարդկանց, ովքեր անձամբ ճանաչում էին Նիկոլին, միասին էին սկսել մասնագիտական գործունեությունը, ճանաչում էին նրա էությունը, հետևաբար հենց սկզբից գիտեին, թե ինչ արհավիրք է նա։ Աշխարհում քիչ են պատմական նախադեպերը, երբ մամուլը բառի բուն իմաստով չորրորդ իշխանություն է։ Այդպիսի երկրներից է Հայաստանը, և չնայած 2018թ.-ից մամուլի դեմ սկիզբ առած կատաղի պայքարին, այն շարունակում է պատվով տանել չորրորդ իշխանության դերը:

Ես չգիտեմ՝ ինչ է լինելու Նիկոլից հետո։ Բայց այսօր պետք է արձանագրել, որ մամուլը վստահ անցավ իր քավարանը ժամանակին «նիկոլիզմը» հանդուրժելու և տարածելու համար ու այժմ պատվով ապացուցեց, որ Հայաստանում կա ուժ, որը պետության և ժողովրդի մութ ժամանակներում իրենով փոխարինեց ԱԱԾ-ին, դատախազությանը, եկեղեցուն, մարդու իրավունքների կեղծ պաշտպաններին, Սփյուռքի կոմիտեին կամ ֆիզկուլտ ինստիտուտին։

Ես ձեզ չեմ շնորհավորում: Ես ձեզ ուղղակի ասում եմ շնորհակալություն:

Հ.Գ. Լուսանկարում արվեստի իմ ամենասիրելի գործերից մեկն է, որն իտալերեն կոչվում է «Disinganno», ասել է թե՝ «ազատում կապանքներից»: Այլաբանորեն այն խորհրդանշում է մարդու, ով պատառոտում է իրեն փաթաթված ցանցը և ազատվում կապանքներից: Եվ այդ գործում նրան օգնում է հրեշտակը, որի գլխավերևի կրակը խորհրդանշում է հավատը և բանականությունը։ Մեր ժողովուրդը կարող է ազատվել ստի, կեղծիքի ու չարի կապանքներից բանականության ու հավատի միջոցով. սա է գործի խորհուրդը:

«ազատում կապանքներից» Միքայել Մինասյան ՖԲ Գրառում խմբագրի ընտրանի

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին