«Ես չեմ ասի այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ»,- Ազգային ժողովում ի պատասխան պատգամավորի հարցի՝ ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ փոխվարչապետի պաշտոնակատարներից մեկը պատվաստվել է «AstraZeneca»-ով, մյուսն էլ կպատվաստվի «Sputnik V»-ով:
Փաշինյանը հույս հայտնեց, որ ԱԺ նախագահությունից որեւէ մեկն էլ կպատվաստավի չինական պատվաստանյութով: Այս խոսքերից հետո դահլիճում ծիծաղեցին:
«Հարգելիներս, ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ եթե մեր առողջապահության նախարարությունը, համաճարակների կանխարգելման մարմինները որեւէ պատվաստանյութ թույլ են տվել, որ մտնի շրջանառության մեջ, բոլոր այդ պատվաստանյութերը լավն են»,- վստահեցրեց նա: