f

Անկախ

Հակոբ Տեր-Խաչատուրյանը եռօրյա այցով Արցախում էր. հանդիպել է ներկա ու նախկին նախագահների հետ


ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ապրիլի 29-ին եռօրյա այցով մեկնել էր Արցախ. նույն օրը ՀՅԴ Արցախի կառույց անդամների հետ տեղի ունեցած ընկերային հանդիպմանը քննարկվել է Արցախում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, առկա մարտահրավերները, Արցախի և Հայաստանի ներքաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ հանրային  կապերի գրասենյակից:

Արցախի երիտասարդների հետ կայացած հանդիպմանը Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրել է Հայ դատի ուղղությամբ տարվող աշխատանքները, ներկա ժամանակաշրջանի առաջնահերթություններն ու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ ջանքերը, պատասխանել երիտասարդների հարցերին։

Ապրիլի 30-ին ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի միջև:

Նախագահների հետ կայացած համատեղ հանդիպմանը քննարկվել են պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու նոր մարտահրավերների հաղթահարմանը միտված համայն հայության ներուժի կենտրոնացման նախաձեռնությունները: Մտքեր են փոխանակվել նաև արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական ու սոցիալական խնդիրների շուրջ:

Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին․ քննարկվել են արտաքին ճակատում տարվող աշխատանքները և այդ ուղղությամբ ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցների և Հայ դատի գրասենյակների հետ համադրված գործողությունների իրականացումը։

Նույն օրը Հակոբ Տեր-Խաչատուրյանն ու Դավիթ Իշխանյանը հանդիպել են Արցախի խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժերի ղեկավարների՝ «Արցախի Ժողովրդավարական Կուսակցության» նախագահ Աշոտ Ղուլյանի և «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Մայիսի 1-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ մասնակցել է Ստեփանակերտի Յուրի Պողոսյանի անվան N6 դպրոցում կազմակերպված ՀՅԴ պատանեկան վերջին ճամբարի փակման արարողությանը: Իր ելույթում Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ թեև պատանիները ճաշակել են պատերազմի բոլոր դառնությունները, բայց այդ ողբերգությունը ոչ թե պետք է հուսահատեցնի և սերմանի պարտվողական հոգեբանություն, այլ վերածվի հավելյալ վճռականության՝ կերտելու հայության մեծ երազանքը:

Ավարտելով հանդիպումները՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի անդամների հետ ամփոփել է այցի արդյունքներն ու նոր մարտահրավերներին դիմակայելուն միտված անելիքները։

 Հակոբ Տեր-Խաչատուրյան ՀՅԴ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին