f

Անկախ

ՔԿ-ն Խծաբերդի դեպքերով 2 սպաներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել. պաշտպան


Արցախյան պատերազմից հետո Խծաբերդում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված այսօր քննվում է Քննչական կոմիտեի կողմից դատարան ներկայացված միջնորդությունը` ՊՆ երկու սպաներին կալանավորելու մասով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց սպաների պաշտպան Հրանտ Վարդանյանը:

«Քննչական կոմիտեն չգիտենք ինչու որոշել է, որ այդ ամենի մեղավորը իմ պաշտպանյալներն են: Նրանք բացարձակ չեն կատարել որեւէ արարք, որի համար անձին կարելի է կանչել քրեական  պատասխանատվության: Անձնվիրաբար ծառայել են հայրենիքին, երեւի էնտեղ չեն սպանվել, դրա համար են հիմա քրեական հետապնդման ենթարկվում»,- ասաց պաշտպանը` հիշեցնելով, որ Խծաբերդում պատերազմից հետո 9 հայ զինծառայող էր սպանվել և երկու հայ զինծառայող գերեվարվել էր հակառակորդի կողմից:

Պաշտպանը հայտնեց, որ փոխգնդապետ Ջիվան Մկրտչյանի մասով միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու համար, իսկ մայոր Վլադիմիր Ղուկասյանի կալանավորման միջնորդության մասով նույնպես դեռ որոշումը չի հրապարակվել:

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին հարուցվել էր քրեական գործ՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում 9 զինծառայողների սպանության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների դեպքերի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտե Պատերազմ քրեական գործեր

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին