Իրանում մեկ օրում COVID-19 կորոնավիրուսային վարակի գրանցված դեպքերի թիվն աճել է 17,080-ով և հասել 2,516,157-ի: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարարության տվյալներին:
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում մահացել է կորոնավիրուսով վարակված 332 մարդ: Այսպիսով, երկրում COVID-19- ի զոհերի ընդհանուր թիվը հասել է 72,090-ի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրանցի գիտնականները կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու համար սփրեյ են ստեղծել։
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 151 միլիոնը։