f

Անկախ

Քիմ Քարդաշյանին նոր սիրավեպ են վերագրում  


Չնայած այն հանգամանքին, որ 40-ամյա Քիմ Քարդաշյանը դեռևս  պաշտոնապես չի  ամուսնալուծվել իր 43-ամյա ամուսնուց ՝ Քանյե Ուեսթից, նրան արդեն նոր սիրավեպ  են  վերագրում:  Ասեկոսեներ են  շրջանառվում, որ հեռուստաաստղը հանդիպում է CNN- ի 52-ամյա լրագրող Վան   Ջոնսի հետ: Գրում է Spletnik.ru-ն։

Քիմը նրան ճանաչում է երկար տարիներ,  սակայն տարբեր ասեկոսեների համաձայն,  վերջին ամիսներին նրանք մտերմացել են, և նրանց հարաբերություններն, իբրև, ընկերականից  ռոմանտիկի են  վերածվել:

Սակայն Քարդաշյաններին մոտ կանգնած աղբյուրները հերքում են զույգի սիրավեպի մասին լուրերը՝  նշելով, որ Քիմն ու Վանը միայն աշխատանքային հարաբերություններ ունեն և ընդհանուր հետաքրքրություն ունեն քրեական  իրավունքի  բարեփոխումների հարցում: 2018թ Քարդաշյանը և Ջոնսը միասին աշխատել են  համաներում  ապահովել Էլիս  Ջոնսոնի համար, որը 1996-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար:

Ինչ վերաբերում է  Ջոնսի անձնական կյանքին, ապա նա շուրջ երկու տարի միայնակ է: 2019 թ նա բաժանվեց իր կնոջից՝ Ջանա Քարթերից, որի հետ ամուսնացած էր 14 տարի:  Զույգը համատեղ  երկու որդի  ունի:  

Թեև  Ջոնսը  որևէ  կապ չունի շոու բիզնեսի աշխարհի հետ, բայց շատ հայտնի է ԱՄՆ-ում: Լրագրողական գործունեությունից բացի նա զբաղվում է փաստաբանությամբ, գրում է գրքեր, ինչպես նաև մի շարք շահույթ չհետապնդող կազմակերպությունների համահիմնադիր է և «Էմմիի» մրցանակակիր: Իր կարիերայի ընթացքում նա հասցրել է աշխատել նախագահներ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի վարչակազմում:

Չնայած այն հանգամանքին, որ Քիմն ու Վանը դեռևս  չեն հաստատել իրենց սիրավեպը,  համացանցի օգտատերերը  արդեն գրում են, որ Քարդաշյանը Ջոնսին կօգտագործի անձնական շահերի համար, իրավունքի ոլորտում կարիերայում  հաջողության  հասնելու համար:

Իսկ  Քիմին  մոտ կանգնած   աղբյուրները  նշում են, որ  նա պատրաստ չէ նոր հարաբերությունների և ցանկանում է կենտրոնանալ  իր և  Քանյեի երեխաների դաստիարակության վրա:

Աշխարհում Քիմ Քարդաշյան սիրավեպ Համաշխարհային Աստղեր

Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Ավելին
Ավելին