Զանգվածային ցույցերից հետո Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն փոխել է հարկային բարեփոխումների բովանդակությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահը հրամանագիր է ստորագրել բարեփոխումների նոր տեքստ մշակելու մասին»,-գրել է նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Վիկտոր Մունյոսը:
Նա հավելել է, որ նոր փաստաթուղթը կներառի հասարակության տարբեր ոլորտների առաջարկներ, դրանք չեն բովանդակի ապրանքների և ծառայությունների ԱԱՀ-ի ավելացում: