Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) հայտնել են, որ աշխարհում մեկ օրում կորոնավիրուսի 878386 դեպք է հայտնաբերվել: Գրում է Russian.rt.com-ը։
Կազմակերպության տվյալներով՝ համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 150 110 310 դեպք:
Նշվում է, որ աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակված հիվանդների մահվան թիվը գերազանցել է 3,158,792-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՀԿ մասնագետները ծրագրում են ստուգել կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութերի արտադրությունը մայիսին և հունիսին: